(156բ) ԳԼՈՒԽ Ե.

ՅՈՐՈՒՄ ՑՈՒՑԱՆԻՆ ՆՈՒԻՐԱԿԱԿԱՆ ՎԻՃԱԿՔ ՍՐԲՈՅ ԱԹՈՌՈՅՍ, ՅՈՐՈՑ ԱՌՆՈՒ Ի ՁԵՌՆ ՆՈՒԻՐԱԿԱՑ Ի ՅԵՐԻՍ ԱՄՍ ՄԻԱՆԳԱՄ, ԶՆՈՒԻՐԱԿԱԿԱՆ, ԶԳԱՆՁԱՆԱԿԱԿԱՆ, ԶՀՈԳԵԲԱԺՆԱԿԱՆ, ԶԿՏԱԿԱԿԱՆ ԶԱՐԴԻՒՆՍ ԵՒ ԶՎԷՃԵՂԷՆՍ ՅԻՇԱՏԱԿԻՍ119

Արդ ըստ կանօնի ճշմարտութեան և ըստ պահանջման իրաւանց բոլոր ազգս հայոց, ուր և իցեն զետեղեալք, թէպէտ էին և են ընդ իշխանութեամբ Սրբոյ Աթոռոյս Էջմիածնի, որոյ են շնորհածին և հոգևոր զաւակք ըստ հաւատոյ և հնազանդ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ և նորին յաջորդացն, որպէս ասացաւ լիովին ի Ը. (8) գլուխն, սակայն ի բառնիլ թագաւորութեանս մերոյ և յանկանիլն ազգիս մերոյ ընդ իշխանութեամբ այլազգեաց և ի ցրուիլն ընդ ծագս տիեզերաց, տկարացաւ և իշխա նութիւն սորին։

Վասն որոյ զոմանս մասնաւոր վիճակս ի Սիս նստօղքն զաւթեցին և զոմանս յԱխթամար նստօղքն՝ տաճկական իշխանութեամբ։ Իսկ որք մնացին սեպհականI վիճակք Սրբոյ Աթոռոյս և են այժմ ի նոյնութեան, զայնոսիկ յատկացուցից ի յիշատակ ապագայից յաւիտենականապէս, որք են ներքոյ գրեցեալքդ։

Ի յերկիրն Արևմտեան, որք գոն ընդ իշխանութեամբ օսմանցւոց

Առաջին՝ մեծ մայրաքաղաքն Կոստանդնուպօլիս։ Ընդ որով են և ի ներքոյ գրե ցեալքդ120։

Ղառթալ121, Ղատի գեօղ122, Իւսկուտէր123, Սալամսզ, Բեկղօզ124, Ղանտիլլի125, Հիսար Ենկիքեօյ, Ղուռուչէշմէ126, Առնաւուտքեօյ127, Օրթագեօղ128, Բէշիկտաշ129, Խաս գեօղ130, Էյիպ131, Թօփղափու132։

Երկրորդ՝ Էտրէնէ քաղաքն133, Գիւմուրճինէ134, Թէքիրտաղ քաղաքն135, Մալղա րայ136, Ուզունքեօրփու137, Չօռլու138, Գէլիբօլի139, Բօղազհիսար, Էյնա, Սիլիվրի140, այլև Պրուսայ քաղաքն141, Ջառահ գեօղ, Ենկիճէ գեօղ142, Մուհալիճ, Էտինճիկ, Քիրմաստ, Պօղովայ, Պանտրմայ143, Պալիքեասար144, այլև Քեօթահիայ քաղաքն145, Մուրատչայ, Գեօլտաղ, Ասրճղ, Մալղարայ, Թուրքմանլու, Տաւշանլու146, Բիլաճուկ147, այլև՝ Եալովայ148, որք են՝ Գիւոլէ, Գէտէլէկ149, ՍօլօզI150, Գեամիշ, Մառմառճուք, Չինիզնիկ, Ենկիշ հարII151, Քեարամաթ, Անարծաթ, Նորգեօղ, ՕրթագեօղIII, Քարձաղ, ՂնճըլարIV, Շախ շախ, Եալախդարայ, Մէրտէգեօղ, Դօնգեալ, Բախճաճըղ, Ովաճղ, Ղլիճ գեօղ, Ասլան բէկ152, Ղուռտբէլանկ, Օրթագեօղ, Ատաբազար153, Արմաշ154, Խասկալ, Ալմալու, Ֆէհրիզլու155, Թամլխ, Նոր գեօղ, Ֆնտխլու, Սապանճայ156 և Իզնիմիտ քաղաքն157։ (157ա) Այս վերոյ գրեցեալ երկրորդ վիճակս նուիրակութեան, այսինքն՝ Էտրէնէ քաղաքն և այլ հետևեալքն զկնի նորին մինչև ցայժմ էին ընդ Կոստանդնուպօլսոյ մի վիճակ նուիրակութեան։ Իսկ մեք ի Կոստանդնուպօլսոյ որոշեալ արարաք ուրոյն վիճակ նուիրակութեան և առաքեցաք ի յիւրաքանչիւրսն զուրոյն ուրոյն նուիրակունս, զի մի նուիրակն ի հինգ և ի վեց ամս հազիւ աւարտէր զերկոսեանն։ Ուստի մեք որոշե ցաք, զի ի յերիս ամս աւարտեսցին երկուցն ևս նուիրակունքն։ Եւ այսպէս կանօնեցաք լինիլ այսուհետև։

Երրորդ՝ Ուռումէլու երկիրն158

Կաֆայ159, Ղարասու160, Բաղչասարայ161, Աղմէչիթ162, Գեօզլաւ163, Օր164, Սալանք165, Թօփթի166, Օրթալանկ167, Հին Ղռիմ168, Կէրչ169, Ենկիղալայ170, Թաման171, Թօմրուկ172, Ղափուլու173, Օզու174, Աղքիրման, Բանդար, Խանղըշլայ, Քիլի, Իսմայիլ, Սուլթան ղըշլայ, Դայագեղ, Սաթճայ, Բաբատաղ, Բուքռէշ, Ֆոքշան, Օրմանի, Բոթիշան, Սիչով, Եաշ175, Քիշնով176, Հօթին, Մէյլով, Իպրայիլ177, Սիլիսրայ, Հաճիօղլի, Բազարջղ, Քեօս տէնճէ, Վառնայ, Փրաւատի, Շումլայ, Ռազղատ, Ուրուշճուղ, Թռնովայ, Հիւլբայ, Թաթար բազարճղ, Իսլիմլայ, Այիտօստ, Բուրղազ17

(157բ) Չորորդ՝ Թօխաթ քաղաքն179, ընդ որով են և ի ներքոյ գրեցեալքդ

Սիվրիհիսար180, Զիլայ, Հէյրակ, Ենկիշահար, Պիծառի, Գեակսի, Գրիգորիս։ Արապկեր քաղաքն, Կապնամատան, Շէֆիկ, Ամրկան, Ջերմակձագ, Վաղշէն, Քուշնա, Հացկնի, Կռանի, Ծապլվար, Խօրօճ, Էհնէ, Ձագ, Մաշկերտ, Անջրտիկ, Ակնայ քաղաքն, Ապուչեղ, Կամրկապ, Կարիչլայ, Խասկալ, Ձորակ, յԱգրակ, Լիճ, Նաւրէր, Բեն կան, Սեբաստիայ քաղաքն, Զառա, Տևոցայ, Ալաքիլիսէ, Քարհատ, Թոդրիկ, Ճանճին, Փասմնայ, Շխզէնի, Բրաբերթ, Չարքիւրտ, Ղուրթլու օղլան, Պետրոսի, Կամիս, Ուչկու նամ, Սարհաճ, Բախջայ, Քօթնի, Ըստանօզ, Մինկէօլ, Էնկիջայ, Կովտին, Աղտ, Կա ռուայ, Խանզար, Խորսանայ, Իշխանի, Թախտուդ, Դտմաճ, Դաւռա, Ղաւռազ, Բօքայ, Փռկնին, Խոռխօռօն, Խօշղատամ, Ղալտուր, Կեսարիա քաղաքն, Աղշահար, Դաւալու, Թօմարզայ, Էրակիլ, Բօռն, Նիկտայ, Քեօհնա գեօղ, Եօզղատ, Թալաս, Վանք գեօղն, Թաւլուսուն, Կեարմիր, Պէլագաս, Եւքառայ, Նիզայ, Տարսեղ, Ըսպտոն, Կեասի, Մուն ճուսուն, Մանճուսուն, Էրքիլատ, Ամասիա քաղաքն, Մարսվան, Քեօփրի, ՀաճիքօյI, Են կի գեօղ, Վանքի գեօղն, Ջանիկներ, Փաթսայ, Յունիայ, Թէրմայ, Չարշամպայ, Սամ սօն, Բաւռայ, Սնապ, Կազտաման, Վօյվատ, Տաշքեօրփու և Քերազայ։

Հինգերորդ՝ Էնկիւրիայ քաղաք, ընդ որով են ի ներքոյ գրեցեալքդ181

ՂալայջղII, Չանղրայ, Թօսիայ, Ղօչհիսար, Չարքեազ, Գէռաղայ, Բօլիայ, Դովրէկ, Ենկիխան, Պարթին, Էրէգիլ, Ղօռնափայ, Զափռանբօլի, Իստանօզ, Եաշ, Բէկբազար, Նալլուխան, Սիվրիհիսար, Էսկիշահար, Ենկիշար, Աֆիօնղարահիսար, Բօլավատին, Իլղուն, Աղշահար, Բէկշահար, Ղօնիայ, Ղարաման, Մութն, Էրմանիկ, Զիլիֆկայ, Ալաիայ, Ադալիայ, Սէիտիշահար, Ալմալու, Մանթաշ, Ղաշ, Էգիրտիր, Միսադայ, Բուր ղուր, Սպարթայ, Գեօլհէսար, ՍանդխլուIII, Իշըղլու, Ուշաղ։

158ա) Վեցերորդ՝ Էրզրում քաղաք, ընդ որով են և ի ներքոյ գրեցեալքդ182 ..........................................................................................................................

Եօթներորդ՝ Ղարս քաղաք, ընդ որով են և գրեցեալքղ ի ներքոյ ..........................................................................................................................

(158բ) Ութերորդ՝ Բայազիդ քաղաք, ընդ որով են և ի ներքոյ գրեցեալքս183

Զանկազօռ, Սուրբ Յօհան, Գիւրճիբուլախ, Հալաճ, Մէլիքշէն, Կաշոտ, Բազրկեան, Կարմիրկոնտ, Արծափ, Քօրուն, Մուսուն, Թաճտօյի գեօղ, Թութաղ, Գիւլլուճէ, Խաչլու, Բաբախանի գեօղ, Սարուբեղ, Բազրկանչայ, Տաճիկնավրուզ, Քեաստակ, Ինջայսու, Թափառիս, Ղարաքեանդ, Տիզայ, Խարք, Ղամարջղ, Թութաք, Եաշմանղուլի, Ներքին Թութաք, Բէրէքեաթի գեօղ, Ալլահղուլի գեօղ, Քօթիս, Դիադին, Ատաքէնտ, Պրումի գեօղ, Տաշքէսէն, Ճանախզ, Գօրանի գեօղ, Մօլլաղարայ, Շահվէլէտ, Ուլուքեանդ, Միր զիքեանդ, Մայեայ, Սօրան, Թօխլուճայ, Բուտաղի գեօղ, Ճուճանց, Սէվտօյի գեօղ, Ղա րաբազար, Աղբազար, Շքրօյի գեօղ, Դամուրսղան, Թավլայ, Ալաշկերտու նահիան՝ Նաւրուզի գեօղ, Բօթի գեօղ, Ալիկօռ, Լաշկօյի գեօղ, Քարովջուր, Ղումլուպուճախ, Ղումլուճայ, Գումբէթ, Խլֆօյի գեօղ, Քեալտօշ, Մարտիկ, ԳօրգօI, Խանռաշիկ, Կրիգեօլ, Պիկան, Սօֆիեան, Տիտան, Գեօլասօր, Աբտալաղի գեօղ, Միրզախան, Խօճի գեօղ, Մամզեցիկ, Գեարգեառ, Էկմալ, Զիրօյի գեօղ, Ղազի գեօղ, Եօնճալու, Եզտօյի գեօղ, Ճմիկան, Քիւփղրան, Չամուռլու, Նաւիկ, Խտրի գեօղ, Մանկասար, Վերին Քիւփղրան, Փոխանցիկ, Էլիեազի գեօղ, Տօտիկան, Եազըճուգեղ, Արապաղայի գեօղ, Ալի աղայի գեօղ, Տօտօյի գեօղ, Մուրատխան, Ալէքսան, Վերին Դարափի, Ներքին Դարափի, Երանոս, Ղարաքիլիսայ, Ներքին Մուրատխան, Բօլուկբաշին, Տաշճին, Ատաղալէն, Աշխալէն, Հաճիսաֆար, Վերանցիկ, Ամաթ, Թորգոմներ, Խաշլօյ, Մօլլասուլէյման, Թօփրախղալայ, Խօշիեան, Շամիեան, Մսրցիք, Խաստուր, Գեարասան, Դաւօյի գեօղ, Չըլկահանի, Չուրուկի գեօղ, Վերին Մարտօյի գեօղ, Ներքին Ղազու գեօղ, Քեօլու գեօղ, Եահնիթէփէն, Քարուձոր, Ղայեաբէկ, Սևիրիցու գեօղ, Ղարասու, Պօշէկ, Էկմալ, Գամուրսղան, Դաւօն, Զատօն, Տամպատ, Շօրվէրան, Մալխասի գեօղ, Ղազարի գեօղ, Պուճումանսուր, Խամուր։

(159ա) Իններորդ՝ Վան քաղաք, ընդ որով են և գրեցեալքս ի ներք

Տասներորդ՝ Դիարբէքիր քաղաք, ընդ որով են և ներքոյ գրեցեալքդ.

(159բ) Ի յերկիրս Արևելեան, որք գոն այժմ ընդ իշխանութեամբ պարսից

Առաջին՝ մայրաքաղաքն Ասպահան, որ է Նոր Ջուղայ, ընդ որով են և սոքա.

(160ա) Երկրորդ՝ քաղաքն Դաւրէժ, ընդ որով են և սոքա

(160բ) Երրորդ՝ քաղաքն Նախիջևան, ընդ որով են և սոքա.

161ա) Չորրորդ՝ քաղաքն Երևան, ընդ որով են և սոքա.

(161բ) ԳԼՈՒԽ Զ.

ՅՈՐՈՒՄ ՑՈՒՑԱՆԻՆ ՆՈՒԻՐԱԿԱԿԱՆ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՎԻՃԱԿՔ ՍՐԲՈՅ ԱԹՈՌՈՅՍ, ՈՐՔ ՏԷՐՈՒՆԻՔ ԱՆՈՒԱՆԻՆ, ՈՐՈՑ Ի ՅԱՌՆՈՒԼՆ ԶՎԵՐՈՅ ԳՐԵՑԵԱԼ ՆՈՒԻՐԱԿԱԿԱՆ ԱՐԴԻՒՆՍՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՌՍ ԸՍՏ ԵՐԻՑ ԱՄԱՑՆ ԱՌՆՈՒ ՆԱԵՒ ԶԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՐԴԻՒՆՍՆ Ի ՁԵՌՆ ՆՈՒԻՐԱԿԱՑ, ՈՐՈՑ ՆՈՒԻՐԱԿՈՒՆՔՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԵՒՍ ԿՈՉԻՆ ՆՈՑԱ

Ի յերկիրն Արևմտեան և ընդ իշխանութեամբ օսմանցւոց. Ա. Զմիւռին քաղաք, ընդ որով են և սոքա՝ Գեօզալ հիսար, Մանիսայ, Մանաման, Գիրիդ, Սախգըզ, Միտիլու, Այազմայ, Քամար, Բէրղամայ, Ղընըխ, Սովմայ, Ղրխա ղաճ, Աղասար, Գեօրդաստ, Ատալիայ, Մառմառայ, Ալաշհար, Դուրղութ, Բայինտուր, Թիրայ, Օտամիշ, Ենկիբազար, Նազլու, Դէնկիզլու, ԲիրգիI, Հօնաս, ՌադօստII, Իս տիանքօյ, Բօդըռում, Մուղլա, Մալաս, Մանդալիաթ, Ղուշատայ, Սօքա, Քեօշք, Մսրտամ, Գեալամբայ, Սօպրուջայ, Բօզդօղան184։ Բ. Բաղդատ և Բասրա քաղաքք, ընդ որով է և երկիրն Հնդկաց, որք են սոքա185։ Ի յերկիրն Բանկալայու՝ Կալկաթայ քաղաքն, Չիչրայ, Սէյտապատ, Դաքայ186, այլև Մատրաս քաղաքն և Մչլիբանդար187։ Այլև ի յերկրոջն Փէկուայ՝ Ռանկում Ղասա պայն188։ Այլև Սուրաթ քաղաքն և Բումբայի189։ Այլև Շահջհանապատ, Ֆէյզապատ և Փաթան190։ Այլև ի յերկրոջն Չինու՝ Կանդում Ղասապայն191 և Մաքաւ192, յորս գտանին վաճառականք հայոց երբեմն, նաև ի Բթաւիայ193 և ի Մանիլայ194 ևս գտանին։

(162ա) Ի յերկիրս Արևելեան և ընդ Պարսիցն իշխանութեամբ

Գ. Գիլանու երկիրն, որք են՝ Ռռէշտ, Անզալու, Քիսմայ, Սալիան, Մազանտարան, Լանգարուտ195։

Ի յերկիրն Վրաց

Դ. Թիֆլիզ քաղաքն, ընդ որով են և սոքա։ Ի Թիֆլիզ քաղաքն եօթն եկեղեցիքն, այսինքն՝ Վանքի, Սուրբ Նշանի, Ջկրաշինու, Սհակաշինու և Քամօյենց երկու եկե ղեցիքն և Քարափի եկեղեցին196 իւրեանց ժողովրդովքն։ Թող զայլևս մանր եկեղեցիսն, որք ընդ սոքօք են և ընդ սոսին տէրունիք Սրբոյ Աթոռոյս։ Եւ մի եկեղեցի ևս գոյ ի մէջ բերդին, որ ասի Կաթուղիկէ, նա ևս է լեալ Սրբոյ Աթոռոյս ի բնէ, սակայն ի ժամա նակս շահ Ապասին, որ բերդն թուրքաբնակ լինի, զեկեղեցին այն ևս տաճիկ զաւթեն։ Այնուհետև լինի ամայի և անժողովուրդ և անուն Աթոռոյս ևս անհետանայ ի նմանէ մինչև ցայսօր։ Իսկ միւսք երեք եկեղեցիքն, այսինքն՝ Մուղնի, Բէթղէհէմ և Նորաշէն, են Հաղբատու վանիցն վիճակք։ Իսկ և ի շրջակայս նորին այսոքիկ գեօղօրայք, այսինքն՝ Կումիս, Ծարաղբիւր, Տաբախ մէլիք, Գուդէլիս, Սաղօրիս, Ղօբան, Տաբնագեօղ, Դի դէբէ, Կիկէթ, Ասուրէթ, Նախէդուռն197։ Բաց ի վերնոյն ի վանքի կոնդակն նշմարեցեալ գեօղորայքն են։ Միսխանայն, Օրաթաշուէն, Դիմացի գեօղն, Ատու գեօղն, Մուխաթն, Բօլբալէն, Էրդիսն, Տագնագեղն, Ղօպանն, Դիդէպէն, Սաղօրիսն, Գուտէլիսն, Վերի Թէլէթն, Ծղնէթն, Ծաւկասն198։ Ի ձեռն Դաւիթ կաթուղիկոսիս օրինակի, յորոց ընդ նուի րակութեանն զառաջնորդական արդիւնսն ևս առնու Աթոռս199։ Այլև ընդ սովաւ նուիրակականն միայն, որք են՝ Կախէթու200 և Քիսեղու երկ րայքն201, Գօրի202 և բոլոր Վրացտանու երկիրն։ Այլև Ղազախ, Բօռչալու և Բամբկաձո րու նահիայքն բոլոր շրջակայիւքն իւրեանց203։

(162բ) Ի յերկիրն Ռուսաց

Ե. Հաշտարխան քաղաքն, ընդ որով են և սոքա։ Պետրպուրք, Մոսկով, Ղզլար, Սա ռաֆան, Բօրաղան, Չէրքէզ, Մօզդօք և նորոգ շինեալ Նոր Նախիջևան և Գրիգորիապօլ և նորոգ ստացեալ ի յօսմանցւոց՝ Ղըռիմ կոչեցեալն իւրով ամենայն սահմանօքն, այ սինքն է՝ Քէֆէ, Էսկի Ղրիմ, Ղարասու, Աղմէչիտ, Գեօզլով, Բաղչասարայ և Օրբազար204։ Գիտեա՛, զի Փառակեցի Բարսեղ վարդապետ ոմն, մինչ նուիրակ և առաջնորդ էր սոյնոյ երկրիս ի Ճահկեցի Ղազար կաթուղիկոսէն կարգեցեալ, ժողովուրդ տեղւոյն զզուեցեալք ի դժնէական բարուց նորին, գրեն զբողոք առ Ղազար կաթուղիկոսն, զի հանցէ զնա անտի։ Իսկ ի յանլուր լինիլն կաթուղիկոսին ժողովուրդքն խոտեալ զԲար սեղն, հանեն ի յառաջնորդութենէն և հրամանաւ թագաւորին ռուսաց դնեն առաջնորդ ինքեանց զՍտեփաննոս եպիսկոպոս ոմն ի վիճակէն Գանձասարու ի ՌՃՂԸ. (1749) թուոջն մերում։ Եւ յայնմ հետէ հատաւ առաջնորդական իշխանութիւն երկրին այնորիկ ի Սրբոյ Աթոռոյս յամս քսան։ Եւ յայսքան (163ա) միջոցումս եպիսկոպոս ոչ եմուտ յեր կիրն, յայն ի Սրբոյ Աթոռոյս և ոչ մտանել իսկ կարէր, զի արգելեցեալ էր արքունական հրամանաւ։ Իսկ Սիմէօն կաթուղիկոսն Երևանցի գրեաց առ թագաւորն ռուսաց զապս տամբութենէ երկրին և խնդրեաց զի վերադարձուսցէ ի հնազանդութիւն Սրբոյ Աթո ռոյս։ Եւ թագաւորն ի խնդիր հայրապետին խոնարհեալ կատարեաց, իսկ արքունա կան կնքով և հաստատուն հրամանագրով, զոր գտցես գրեցեալ ի վերայ մագաղաթի ռուսերէն՝ ոսկէզարդեալ ընդ հայերէն թարգմանեցելոյն ի ՌԷՃԿԸ. (1768) թուոջն Փրկչին։ Ապա ի սոյն թուոջս նոյն հայրապետն զՄինաս եպիսկոպոսն նուիրակ և ա ռաջնորդ կարգեալ առաքէ ի յերկերն յայն փառաւորապէս ի ՌՄԺԷ. (1768) թուոջն մե րում, զորոյ զլիովին, որպէսն ի ( ) և ի ( ) գլուխն տեսցես։ (163բ) Զ. Ի յերկրոջս Երևանու գեօղօրայք ոմանք, որք են սոքա։ Այս մեր Էջմիածնի գեօղս, որ է կից Սրբոյ Աթոռոյս, Եղևարդ, յՕշական, Ալիբէկլու, Դողս, Փարաքար, Գեօկգումբէթ, Կաւակերտ, Արպատ, Քեալարայ205, յայնկոյս Երասխի մեծի գետոյն՝ Սուրմարի, Կողբ, Ալէթլու206։

(164ա) ԳԼՈՒԽ Է.

ՅՈՐՈՒՄ ՑՈՒՑԱՆԻՆ ԱՅՆՔ ՎԻՃԱԿՔ, ՅՈՐՈՑ Ի ՅԱՌՆՈՒԼՆ ԶՆՈՒԻՐԱԿԱԿԱՆ ԱՐԴԻՒՆՍՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՌՍ ԸՍՏ ԵՐԻՑ ԱՄԱՑՆ ԱՌՆՈՒ ՆԱԵՒ Ի ՏԱՐԻՆ ՄԻԱՆԳԱՄ ԶԻՒՂՍ, ԶՊԱՆԻՐՍ, ԶՄԱՏԱՂԱՑՈՒ ՉՈՐՔՈՏԱՆԻՍ ԵՒ ԶԱՅԼՍ ԱՅՍՊԻՍԻՍ ՈՒՏԵԼԻՍ ԵՒ ՎԷՃԵՂԷՆՍ

Ա. Բայազիտ քաղաքն, Դիադին, Նահիայն, Ալաշկերտ, Թօփրախղալայն, Բաթնոց, Մանածկերտ իւրեանց շրջակայ գեօղօրէիւքն։

Բ. Վան քաղաք, Բերկրի, Մահմուտան, Արճէշ, Արծկէ, Հաղբակ, Հագարու երկիրն իւրեանց շրջակայ նահանգօք և գեօղօրէիւքն։

Գ. Կարսայ երկիրն, Կաղզվան իւրեանց գեօղօրէիւքն։

Դ. Գեղարքունի, Ղրխբուլաղ, Շիրակ, Ապարան, Ծաղկունեաց ձորն207 իւրեանց շրջակայ գեօղօրէիւքն։ Յորոց առնոյր զցորեան, զգարի, զոսպ և զայլս այսպիսիս ի ժամանակս շինութեանն։

Ե. Լօռի, Ղազախ և Բամբակաձորն իւրեանց շրջակայ գեօղօրէիւքն, յորոց առնու զփայտեղէն թիս, զչանաղս, զտախտակս, զերկաթեղէնս և զայլս այսպիսիս։

Զ. Թիֆլիզ քաղաքն իւրեան շրջակայիւքն, յորոց առնու զմեղրեայ մոմս և զայլս այսպիսիս, որպէս և ինքեանք արձանագրեալ են ի Սուրբ Աթոռոջս ի ձախակողմանն կոյս մեծի դրան սրբոյ տաճարիս ի ՌՃԼԱ. (1682) թուականոջն մերում։

Է. Նախիջևանու երկիրն և տունն Գողթնեաց իւրեանց նահանգօքն։ Յորոց առնու զչոր ծիրանս, զնուշս, զբակլայս, զբանճարս, զընկուզս և զայլս այսպիսիս։

Ը. Դավրէժ քաղաքն, իւրեան շրջակայիւքն, յորոց առնու զչոր խաղողս, զնուշս և զայլս այսպիսիս։

Թ. Գեանճայ քաղաքն, Շամախի, Շիրվան, Բաքու, Դարբանդ Նուխի, Բարդաւ208, Խաչէնու երկիրն և բոլոր տունն Աղուանից։ Յորոց առնու զերկաթս, զերկաթեղէնս, զբրթեղէնս և զայլս այսպիսիս։ Յորս և գանձանակ ևս ունի, որք թէպէտ են Գանձասարու թեմք, սակայն են հնազանդք Սրբոյ Աթոռոյս և աթոռակալի սորին, որոյ և զանունն յիշեն յեկեղեցիս իւրեանց նախքան զանուն կաթուղիկոսին իւրեանց, որոյ զլիովին որպիսութիւնսն յայլում տեղւոջ գրեսցուքI։

ՅՈՐՈՒՄ ԾԱՆՈՒՑԱՆԻՆ ՈՐՊԻՍՈՒԹԻՒՆՔ ԿԱԹՈՒՂԻԿՈՍԱՑՆ ԱՂՈՒԱՆԻՑ ԵՒ ԵՐԲԵՄՆԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹԻՒՆՔ ՆՈՑԻՆ Ի ՍՐԲՈՅ ԷՋՄԻԱԾՆԱՆԻՍՏ ԿԱԹՈՒՂԻԿՈՍԱՑՆ ԵՒ ԵՐԲԵՄՆԱԿԱՆ ԵՒՍ ՎԷՃՔԵՒ ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՔ ՆՈՑԻՆ, ԹԵ ՈՐՊԷ՞Ս ՎԱՍՆ Ո՞ՅՐ ԵՒ Ե՞ՐԲ ԵՒ ԱՅԼՔ ԱՅՍՊԻՍԻՔ ՈՐՊԻՍԱԾԱՆՈՅՑՔ ՀԱՆԳԱՄԱՆՔ։ ՅՈՐՈՒՄ ԵՒ ԶՐՈՅՑՔ ՎԱՍՆ ՎՐԱՑ ԵՒ ՈՐՊԻՍՈՒԹԵԱՆՑ ՆՈՑԻՆ

Յետ համբառնալոյն յերկինսI Քրիստոսի Աստուծոյ մերոյ և առաքման Հոգւոյն սրբոյ ի յառաքեալսն ի Վերնատունն, ապա և ի յառաքիլն երկոտասանից առաքելոցն վիճակաւ ի յամենայն աշխարհ անկաւ վիճակ սրբոյն Թադէոսի առաքելոյն երկիրս Հայոց, Վրաց և Աղուանից։ Նախապէս գիտելի է վասն առաքելոյս մերոյ Թադէոսի, քանզի չորք որդիք էին Յօսէփայ Աստուածահօրն, առաջինն՝ Յակոբ Արդարն, որ Տեառնեղբայր կոչեցաւ և յետ Քրիստոսի նստաւ առաջին պատրիարգ յԵրուսաղէմ, որ և Յակոբ Ալփեան ևս կոչեցաւ։ Սա գրեաց զթուղթն Կաթուղիկեայց։ Երկրորդն՝ Յովսէ, որ Յոստոս և Բարսաբայ ևս կոչեցաւ։ Սա յառաջադրեցաւ ընդ Մատաթիայի ի տեղի Յուդային մատնչին յառաքելոցն, բայց վիճակն ի Մատաթիայ անկաւ։ Երրորդն՝ Սիմօն Կանանացին, որ Շմաւոն և Նախանձայոյզ կոչեցաւ։ Չորրորդն՝ Յուդայ, որ Ղեբէոս և Թադէոս ևս կոչեցաւ և Յուդայ Յակոբեան ասացաւ վասն եղբայր գոլոյն Յակոբայ և առ ի զատիլ ի մատնչէն։ Սա գրեաց զԿաթուղիկեայց յետին թուղթն, որ Յուդայի անուանի։ Արդ այս չորեքկինքս գոլով եղբարք և որդիք Յօսէփայ կոչին և եղբարք Քրիս տոսի ի յԱւետարանն սուրբ, որպէս տեսանես։ Եւ յայսց չորիցս երեքն ի թիւս երկոտա սանիցն են, այսինքն՝ Յակոբոս, Շմաւոն և Թադէոս և Յովսէ՝ ի թիւս եօթանասնիցն։ Արդ այս է առաքեալս մեր, որ Յուդայ և Թադէոս ասի, որպէս ցուցաւ, որ է գլխա ւոր առաքեալ Քրիստոսի և մի ի յերկոտասանիցն և ոչ թէ ի յեօթանասնիցն, որպէս սխալմամբ գրի ի Յայսմաւորն և յայլս պատմագիրս յԱխթարմայից և ի տգիտաց յետոյ ներմուծեցեալ։ Ուրեմն ի դիմելն սորին յերկիրս Հայոց առնլով ի յեօթանասնիցն և զերիս աշակերտս սպասաւոր և լծակից ինքեան՝ մտանէ ի յԵդեսիայ քաղաք և մկրտէ զթագաւորն Աբգար, ըստ խոստմանն Քրիստոսի, ընդ նմին և զքաղաքն ամենայն և զԱդդէ կերպասագործն ձեռնադրէ եպիսկոպոս քաղաքին։ Եւ ապա շրջեալ ընդ Ասորիս, ի Մար[ա]ս[տան], գնայ ի յԱղուանս և դարձուցանէ զբազումս ի Քրիստոս, շինէ և զեկեղեցիս և կարգէ զքահանայս և յետոյ գայ ի յԱրտազ գաւառ և մկրտէ զՈսկեանսն և զՍանդուխտ զդուստրն Սանատրկոյ արքային, որ նախապէս մկրտեցեալ ի նոյնոյ առաքելոյն, յետոյ սպանանէ զնա, որոյ հրաշագործ մարմինն կայ անդէն ի նոյն տեղւոջն, ուր յետոյ հռչակաւոր վանք կառուցաւ, որ կայ մինչև ցայսօր շնորհօքն Քրիս տոսի և կոչի վանք սրբոյն Թադէոսի առաքելոյն211։ Այս է նախապէս ճշմարիտ առաքեալ և Լուսաւորիչ յատկապէս Հայոց, Վրաց և Աղուանից, ընդ սմին և սուրբն Բարդուղիմէոս, որ եմուտ ի Հայս և լուսաւորեաց զբա զումս և յետոյ նահատակեցաւ յանօրինաց ի գաւառն ..., ուր կայ հրաշագործ մար մինն, յորոյ վերայ և յետոյ կառուցաւ վանք հրաշալի, որ է մինչև այսօր շնորհօքն Քրիստոսի, վասն որոյ և սա կոչեցաւ առաքեալ հայոց ընդ Թադէոսի։ Եւ մինչ սոքա ոչ կարացին զբոլոր վիճակ իւրեանց կատարելապէս ածել ի հաւատս Քրիստոսի, վասն որոյ ի ժամ նահատակութեան խնդրեցին ի Քրիստոսէ, զի ի շառաւիղէ իւրեանց յարուսցէ զոք ի լնուլ զպակասութիւն վիճակի իւրեանց, որոց և աղօթիւքն յարոյց Քրիստոս յետ ժամանակաց ի սրբոյն Թադէոսի առաքելոյ շնորհաբուխ գերեզմանէն զսուրբն Գրիգորիոս Լուսաւորիչն, որ վերստին նորոգեաց և փայլեցոյց զսերմանեալսն ի նոցանէ և բոլորովին լուսաւորիչ եղև նոցին վիճակի, զորմէ յետոյ տեսցո՛ւք։ Արդ յետ կատարման սրբոյ առաքելոյս մերոյ Թադէոսի մի ոմն յաշակերտաց սորին, որ Եղիշէ կոչիւր, դարձաւ յԵրուսաղէմ յառաքեալսն ի պատմել զկատարումն սորին։ Իսկ եղբայր Թադէոսի առաքելոյն Յակոբոս, որ իբր պատրիարգ նստիւր յԵրու սաղէմ, ձեռնադրեաց ցԵղիշէ եպիսկոպոս ի վերադարձոյց և Հայս ի վիճակ Թադէոսի, զի յաջորդեսցէ զտեղի նորին, որոյ և եկեալ ոչ կարացեալ մտանել ի Հայս, գնաց յԱղուանս և անդ քարոզեաց զՔրիստոս և աշակերտեաց զոմանս և յետ ոչ բազում աւուրց և զնա անդ նահատակեցին։ Արդ ի սրբոյն Թադէոսէ և ի Բարդուղիմէոսէ առա քելոցն և ի սրբոյն Եղիշէէ թէպէտ քարոզեցաւ Քրիստոս ի Հայս և յԱղուանս և յայլս տեղիս և հաւատացին բազումք և կարգեցան եկեղեցիք, սակայն զկնի կատարման նոցին, որպէս թէ վերադարձան բոլորքն ի կռապաշտութիւն թագաւորօք և իշխանօք, թէպէտ գտանիւր յուրեք յուրեք ի ծա(170ա)ծուկ և ի թագստի հաւատացեալ և ծառայ Քրիստոսի։ Ապա յետոյ յորժամ նախախնամութեամբն Աստուծոյ բողբոջեցաւ շառա ւիղն օրհնութեան ի կենդանի նշխարհաց սրբոյն Թադէոսի առաքելոյն ըստ հայցուա ծոց նորին, սուրբն Գրիգոր, որ և յետ բազմազան տանջանակրութեան էած ի հաւատս և մկրտեաց զՏրդատ թագաւորն և լուսաւորեաց զաշխարհս Հայոց, Վրաց և այլոց շրջակայից, ապա և մկրտեաց զՈւռնայր արքայն Աղուանից ի ձեռն նորին և զբոլոր ազգն Աղուանից լուսաւորեաց և զթոռն իւր զմանուկն Գրիգորիս առաքեաց նոցա կաթուղիկոս, ըստ խնդրոյ Ուռնայր արքային։ Ապա յայնմ հետէ յայտնի և կատարելա պէս փայլեցաւ հաւատն Քրիստոսի և աճեցաւ ի Հայս, ի յԱղուանս և ի Վիրս զարդա րեալ եկեղեցեօք և եկեղեցականօք։ Եւ վասն այսորիկ կարգեցաւ և կանօնադրեցաւ ի բնէ անտի յԱռաքելոց և ի հայրապետաց և ի թագաւորաց և մանաւանդ ի Սեղբեստ րոսէ հայրապետէն և ի Կոստանդիանոսէ թագաւորէն Հռօմայ, որք հայրապետական և թագաւորական հրամանագրով և հաստատուն դաշնադրութեամբ ի սուրբն Լուսաւո րիչ յանձնեն զինքնագլուխ և զծայրագոյն պատրիարգութիւնն բոլոր արևելականաց և հիւսիսականաց, այսինքն՝ Հայոց, Վրաց և Աղուանից, որոց զեպիսկոպոսունսն և զկաթուղիկոսունսն ընդ իշխանութեամբ նորա դնեն, զի ի նմանէ և ի նորին փոխա նորդացն առնուցուն զձեռնադրութիւն, որպէս պատմի յաճախօրէն ի յԱգաթանգեղոսէ, որպէս և զթոռն իւր զսուրբն Գրիգորիս ձեռնադրեալ առաքեաց կաթուղիկոս Աղուա նից, վասն այսորիկ հարկ եղև զի կաթուղիկոսքն Աղուանից Լուսաւորչի փոխանորդ կաթուղիկոսաց որդի և թոռն կոչիցին և ի նոցանէ առնուցուն զօծումն և զկարգ կա թուղիկոսութեան և ի հնազանդութեան նոցա մնայցեն և զանուն նոցին ի յԱղուանս նախքան զանուն իւրեանց յիշել տայցեն և ի վիճակէն իւրեանց զգանձանակս և զայլ արդիւնս տայցեն նոցա, որպէս և է այսպէս ի յԱղուանս մինչև ցայսօր։ Քանզի առաքեալն նոցին Եղիշէ, զոր յատուկ իւրեանց հռչակեն, էր աշակերտ սրբոյն Թադէոսի առաքելոյն, որ ի Հայս կատարեցաւ և Աթոռն նորին է ի Հայս և նախ կին կաթուղիկոսն նոցին Գրիգորիս էր՝ թոռն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին, որ հայոց էր հայրապետ և կաթուղիկոս և Աթոռն նորին է ի Հայս և է հայրապետարան և կաթու ղիկոսարան հայոց, որ է Սուրբ Էջմիածին։ Այս է ճշմարիտ և նախնական կանօն և որպիսութիւն Աղուանից կաթուղիկոսին։ Իսկ յայսցI կարգաց և ի կանօնաց ոմանք երբեմնապէս, եթէ հեստեցեալք են դատեցեալք են ի յէջմիածնանիստ կաթուղիկոսացն և վերայուղղեցեալք ի նոցունց՝ տալով և զձեռագիրս կնքով, զի մի ևս ի նոյնս սահի ցին, որպէս ցուցանի յառաջակայդ։ Վերոգրեցեալ կանօնաւդ վարեցան հնազանդու թեամբ կաթուղիկոսունքն Աղուանից ի Լուսաւորչէն մերմէ և ի սրբոյն Գրիգորիսէն իւրեանց (որ էր թոռն նորին) ի ժամանակս ԻԲ. (25) կաթուղիկոսացն մերոց, մինչև ի ցԱբրահամ կաթուղիկոսն ըՌշտունեցի յամս երկու հարիւր եօթանասուն և հինգ և ի ժամանակս կաթուղիկոսացն իւրեանց, որոց յետինն էր ՎիրօII կաթուղիկոսն212, որ յԱբրահամու ձեռնադրեցաւ ԺԴ. (14)։ Արդ յառաջ, քան զայս ի թուոջն Փրկչին մերոյ ի չորս հարիւր ութսուն և հնգոջն ի ժամանակս Բաբգէն կաթուղիկոսին մերոյ, որ չորեք տասաներորդ էր աթոռակալ զկնի Լուսաւորչին և Զենոնի և Անաստասայ թագաւո րացն Յունաց և Հռօվմայեցւոց, որոց և հրամանաւն իսկ մեծահանդէս և աշխարհախումբ ժողովով Յոյնք, Իտալիա, Հայք, Աղուանք և Վիրք միաբանեալք նզովեցին զժո ղովն Քաղկեդոնի և զպիղծ տօմարն Լևոնի։ Եւ մինչ ոչ դադարէին քաղկեդոնիկքն յայսր և անդր ի շրջելոյ և ի սերմանելոյ զչար աղանդն իւրեանց ի Հայս, ի Վիրս և յԱղուանս, վասն որոյ ի հինգ հարիւր քսան և հինգ թուոջն Փրկչին ի ժամանակս Յուս տիանոսի կայսեր Ներսէս կաթուղիկոսն մեր Աշտարակեցի, որ քսաներորդ էր զկնի Լուսաւորչին մերոյ վերստին արար ժողով ի Դվին՝ ունիլով ինքեան համաձայն զՎիրս և զԱղուանս, որք և նզովեալք հերքեցին զչար ժողովն Քաղկեդոնի և զհետևօղսն նորին ի կողմանց իւրեանց։ Սակայն յուզէր միշտ և խռովէր քաղցկեղն քաղկեդոնական և վրդովէր զեկեղեցիս հանապազ, զի յետ սոյն Ներսեսի նստի Յովանէս կաթուղիկոս հայոց յամս ԺԵ. (15)։ Եւ յետ նորա Մօսէս յԵղուարդայ ի թուոջ Փրկչին մերոյ ԵՃԾ. (550), որ քսան երկուե րորդ էր Լուսաւորչին, առ որով եդաւ թուականն հայոց։ Յաւուրս սորա (170բ) բարձ րանայ և ծաւալի հուրն Քաղկեդոնի և հրդեհէ զբազումս ի մերայնոց և պատառէ զեկեղեցիս Հայոց, քանզի յաւուրս Մօրկայ թագաւորին Յունաց, որ խմորեցաւ յաղանդն Քաղկեդոնի, դարձան և հայքն ի յայն, որք էին ի բաժնի Յունաց, վասն որոյ և ապստամբեալք ի Մօսիսէ հրամանաւ նոյնոյ թագաւորին և սատարութեամբ Թէոդո րոսի եպիսկոպոսին Կարնոյ, կացուցանեն այնմ կողմանց զՅօհան ոմն ի Կոգովտ գաւառէ կաթուղիկոս հայոց և ընդունին զժողովն Քաղկեդոնի, որով և արկանեն զմեծ գայթակղութիւնս և զերկուութիւնս յազգս մեր։ Եւ յայսմանէ ախտէ մինչ Աղուանից ազգն մնայր ազատ և անխոտոր յայսմ միջոցի, վասն որոյ զերեսս դարձուցին ի հայոց կաթուղիկոսացն Սիւնեաց եպիսկոպոսքն և յարեցան յԱղուանս և ի նոցանէ առին զկարգ և զօծումն, որք ի հայոց կաթուղիկոսէն առնուին։ Տևեաց այս երկպառա կութիւնս որքան և տևեցին երկոքին կաթուղիկոսքն մեր Մօսէս և Յօհան։ Ապա ի վախճանիլ սոցին նստի Աբրահամ կաթուղիկոսն ի գաւառէն Ռշտունեաց (որ ի վերդ յիշեցաւ) ի ԻԹ. (580) թուոջն մերում, աշխարհաժողով հանդիսիւ համակա մութեամբ երկուց կողմանց՝ յունաբնակաց և հայաբնակաց ի Դվին քաղաք և ըստ օրինի միապետեալ ազգիս մերոյ լինի կաթուղիկոս՝ յաւուրս Յուստիանոսի յունաց և Խոսրովու պարսից արքայիցն և յիշխանութեան հայոց Սմբատայ Բագրատունւոյ։ Բայց եղեն և յաւուրս սորա խռովութիւնք մեծամեծք և պէսպէս յուզմունք ի Հոռոմոց, ի Վրաց, յԱղուանից և ի Հայոց, երբեմն վասն պիղծ աղանդոյն Քաղկեդոնի ի բուռն թագաւորացն յունաց Յուստիանոսէ և ի Մօրկայ, յորոց հանապազ կրէր ազգս հայոց զյարուցմունս, յորոց հրաւիրակք և դեսպանք ոչ դադարէին յերթևեկութեանց և բազ միցս հրաման հանէին ժողով լինելոյ միանգամ ի Կոստանդնուպօլիս կոչեցին և երիցս ի Թէոդուպօլիս և որքան վիճմունս և զառարկութիւնս արկանէին ճարտարաբան ազգն յունաց առ վարդապետսն հայոց՝ շնորհօքն Աստուծոյ ընկալնուին զպատասխանիս

անվեհեր։ Եւ մինչ այսու ոչ ինչ կարացին ընկճել զազգս հայոց, փոխեցին ապա և այլովք մաքառիլ ասելով, թէ դուք ոչ ունիք զաթոռս պատրիարգական, վասն զի ի չորից Աւետարանչացն ոչ միոյն ունիք զաթոռ և ոչ միոյն հնազանդեալ հետևիք։ Վասն որոյ բազում ժողովք և վէճք, ուժեղ քննութիւնք և հարցափորձութիւնք լինէին ի միջոցին։ Ապա յետ բազմաց վիճմանց հազիւ գտանէր զհանդարտութիւն ազգս հայոց ըստ այսմ մասին։ Քանզի միաբանեալք հայոց, վրաց և աղուանից նզովեցին զժողովն Քաղկեդոնի և զտօմարն Լևոնի և մաքրեցին զբոլոր աշխարհս ի մոլեկան աղանդոյն նոցին։ Եւ ապա կարգեցին կանօնաւ, զի փոխանորդն Լուսաւորչին (որ նստի յԱթոռ Թադէոսի առաքելոյն) լինիցի պատրիարգ, Աղուանից կաթուղիկոսն լինիցի արքեպիս կոպոս և Վրաց եպիսկոպոսն՝ մետրապօլիտ, առ ի հատանել զլեզուս յունաց և յազա տիլ ի զրպարտութեանց նոցին։ Քանզի ունէին թէպէտ ազգս հայոց զայս կանօն և կարգ աւանդեալ ի սրբոյ Լուսաւորչէն, սակայն ի փոփոխիլ ժամանակաց և իշխանու թեանց անփոյթ էին արարեալ զայսպիսեաց անուանց և կոչմանց, զորս ահա վերս տին հաստատեցին վասն հակառակութեան յունաց, որպէս ասացաք։ Եւ զի յառաջ, քան զայս Սիւնիք յետս էին կացեալք և բաժանեալք ի յԱթոռոյ Լուսաւորչին հրամանաւ սրբոյն Պետրոսի Մեծի՝ րաբունոյ առաջնորդին իւրեանց, վասն ներհականիստ կաթուղիկոսացն (որպէս ասացաք) Մօսիսի և Յօհաննու, որոց և չորեքկին, այսինքն՝ Գիգան, Վրդանէս, Գրիգոր և Քրիստափոր առաջնորդքն ի յԱղուանիցն, առին զձեռ նադրութիւն և զմեռոն։ Աստանօր ի միապետելն Աբրահամու, վերադարձան ի սա և վերստին հնազանդեցան Աթոռոյ Լուսաւորչին, որպէս և էր յառաջն և Դաւիթ առաջ նորդն նոցին, որ զկնի Քրիստափորի, էառ զձեռնադրութիւն ի յԱբրահամու կաթուղի կոսէն։ Եւ մնացին այսու կանօնաւ հետևօղք և հնազանդք սրբոյ Լուսաւորչի փոխա նորդացն մինչև ցայսօր։ Արդ այսպէս առնելով թէպէտ թօթափեցին մերքն յինքեանց զմարտս և զվէճս յունաց և քաղկեդոնականացն, որպէս ասացաք, սակայն յառաջացան այնուհետև ի ներ ինքեանց, այսինքն՝ ի Հայս, ի Վիրս և յԱղուանս մեծ խռովութիւնք և չարաչար բա ժանմունք։ Քանզի ի ժամանակին յայնմիկ էր առաջնորդ մի Վրաց, որ Կիւրիոն213 կո չիւր։ Սա նախապէս ի սարկաւագութեան գնացեալ էր ի Յոյնս ի քաղաքն Կո(171ա)ղո նիայ214 և կենակից լեալ Քաղկեդոնիկ չիրիցու միոյ, յորմէ և դարձեալ էր ի նորին չար աղանդն, յետոյ եկեալ ի Վաղարշապատ յաւուրս տեառն Մօսիսի կաթուղիկոսին, որ ի վերդ յիշեցաւ, եղև փակակալ Սրբոյ Էջմիածնի։ Յաւուրսն յայնոսիկ վախճանեալ եպիսկոպոսին Վրաց տեառն Պետրոսի (որ ի Մօսիսէ էր ձեռնադրեցեալ ըստ նախնոյ սովորութեան), խնդրեցին Վիրք ի Մօսիսէ առաջնորդ ինքեանց զխմորեալն Կիւրիոն և Մօսէս ևս ձեռնադրեաց զպիղծ և զարմատն այն չարութեան եպիսկոպոս և առաքեաց նոցա առաջնորդ, որ և ունելով ի յինքն նախապէս զխմորն չարութեան զաղանդն

Քաղկեդոնի՝ սկսաւ օրստօրէ սերմանել և ի Վիրս սատար առեալ ինքեան և զպիղծ խուժիկ զքահանայն իւր, յորմէ ուսեալ էր ինքն։ Եւ երանելին Մօսէս թէպէտ բազմիցս խրատէր զԿիւրիոն դառնալ յաղանդոյն, սակայն նա չքմեղս դնէր զինքն և թաքուցանէր։ Ապա ի վախճանիլն Մօսիսի և յաջորդելն Աբրահամու և ի հաստատելն զԱղուա նիցն առաջնորդն արքեպիսկոպոս և Վրացն մետրապօլիտ ի խոնարհ, քան զնա ախ տացեալ ամբարտաւանութեամբ պիղծն Կիւրիոն ոչ էառ յանձն զմետրապօլտութիւնն, այլ զարքեպիսկոպոսութիւն խնդրէր առնուլ՝ կամելով նախաբարձ լինիլ ի վրայ Աղուանից։ Վասն որոյ և Աղուանիցն խռովեալք յետս կացին ապստամբութեամբ ի Հայոց՝ յառաջադրելով զնախկնութիւնն առաքելոյն իւրեանց Եղիշէի (որ էր աշակերտ Թադէոսի առաքելոյն)։ Ապա և անիծեալն Կիւրիոն զէն առեալ ինքեան զապստամբու թիւնն Աղուանից և մանաւանդ խմորեալ գոլով յաղանդն Քաղկեդոնի ժամ գտեալ իւրոյ չարութեանն ի յոչ ընկալնուլն զարքեպիսկոպոսութիւնն, յայտնեաց զմթերեալ մաղձն իւր և դարձաւ ի Հայոց և յարեցաւ ի Յոյնս, ընդ ինքեան դարձոյց և զազգն վրաց միանգամայն և եղեն քաղկեդոնիք յօրէ յայնմանէ մինչև ցայսօր։ Քանզի մինչև ի յայս պիղծս Կիւրիոն Վիրք հնազանդք էին յամենայնի և հետևօղք կանօնաց և աւանդութեանց եկեղեցւոյս հայոց և եպիսկոպոսք նոցին ի սրբոյ Լուսա ւորչի փոխանորդացն առնուին զձեռնադրութիւն և հրամանաւ սոցին նստէին և զՍուրբ Մեռոնն ի սոցանէ առնուին, որոց բաժանմանն պատճառ եղև պիղծն Կիւրիոն։ Առ յորս թէպէտ բազմիցս գրեաց Աբրահամ կաթուղիկոսն զգիրս խրատականս և յոր դորականս և զմարդ առաքեաց ի վերաուղղել, ոչ ինչ օգտեցաւ։ Վասն որոյ և բանիւ արարեալ զԿիւրիոն, ընդ նմին և զազգն վրաց և գրեաց կանոնականս Հայոց, Աղուա նից և Սիւնեաց, զի քարշեսցին ի վրաց և մի ևս հաղորդեսցին ընդ նոսա ի հաւատս և ի յաւանդութիւնս եկեղեցւոյ։ Ապա և զմետրապօլտութիւնն, յորմէ ոստեցան Վիրք, ընկալաւ եպիսկոպոսն Սիւնեաց և այս կանօն մնաց մինչև ցայսօր։ Վասն այսորիկ Սիւնեաց եպիսկոպոսն վերագոյն է ի Հայս ի վերայ այլոց եպիսկոպոսաց։ Իսկ և Աղուանիցն ապստամբութիւն տևեալ ի ժամանակս երկուց կաթուղիկո սացն իւրեանց (որք զկնի ՎիրօI կաթուղիկոսին նստան անձամբ առեալ զկաթուղիկո սութիւնն), մինչև ի սրբազան կաթուղիկոսն մեր տէր Կոմիտաս, որ նստաւ ի ՀԲ. (623) թուոջն մերում, որով ընկալաւ իսկապէս միապետութիւն կաթուղիկոսութեան ազգս հայոց։ Քանզի ըստ ոմանց պատմագրաց ի ժամանակս Աբրահամու դեռևս կենդանի էր Յօհան, որ նստեալ էր ի կողմն Յունաց հրամանաւ Մօրկայ թագաւորին, որ և ըստ ոմանց գերեցեալ յետոյ ի յԱշոտայ զօրապետէն պարսից և բերաւ ի Պարս[կաստան]՝

Ապա ի միապետելն Կոմիտասայ և ի վախճանիլն ապստամբ կաթուղիկոսացն Աղուանից զղջացեալ իշխանացն Աղուանից ի յուսադրելոյ և ի խրատուցն Կոմիտա սայ առաքեն զՈւխտանէս վարդապետն իւրեանց առ Կոմիտաս և խնդրեն տալ նմա զօծումն և զկարգ կաթուղիկոսութեան, զոր և արարեալ իսկ ըստ խնդրոյ նոցին առաքէ մեծաւ փառօք յԱղուանս և դնէ նոցա ուխտ և կանօն, զի մի ևս ապստամբիցին ի յԱթոռոյ Լուսաւորչին, որք և պահելով զկանօնս զայս մնացին ի ժամանակս երկուց կաթուղիկոսացն իւրեանց Ուխտանիսի և Եղիազարու և ի ժամանակս եօթն կաթուղի կոսացն մերոց, (171բ) մինչև ի յԵղիա կաթուղիկոսն մեր Արճիշեցի, որ նստաւ ի թուին մերում ի ՃԾԲ. (703)։ Ապա ի ժամանակս սորա մեռանի Եղիազար կաթուղիկոսն Աղուանից (որ ի մերմէ կաթուղիկոսացն էր ձեռնադրեցեալ) Ներսէս216 ոմն եպիսկոպոս Գարդմանայ217, որ Բակուր մակակոչիւր գոլով խմորեցեալ յաղանդն Քաղկեդոնի՝ ուխտ և դաշինս դնէ ի ծածուկ ընդ տիկնոջն Վարազտրդատայ իշխանին Աղուանից, որ Սպարամ կոչիւր, որ և սա ունէր զախտն Քաղկեդոնի, թէ եթէ զիս կաթուղիկոս արասցես, զամենայն Աղուանս դարձուցից յաղանդն Քաղկեդոնի։ Եւ չարախորհ կինն այն հաւանեալ կա մաց նորին ժողովէ զեպիսկոպոսունս և զիշխանս երկրին և տայ ձեռնադրել զպիղծն Բակուր ի չկաթուղիկոս Աղուանից՝ թարց հրամանի կաթուղիկոսին հայոց տեառն Եղիայի։ Եւ ապա Բակուրն այն պիղծ սկսաւ յայտնել օրստօրէ զմաղձն չարութեան, զոր ի վաղուց ունէր մթերեալ զամենայն ուղղափառսն խոտելով և հալածելով և զթու լահաւատսն ի յիւր յաղանդն դարձուցանելով։ Ապա ճարակտուր լեալ ուղղափառ եպիսկոպոսաց և բարեպաշտօն իշխանացնI Աղուանից հասուցին զբողոքն առ կաթու ղիկոսն հայոց տէր Եղիա, որոց գրոց պատճէն է այս. Տեառնդ Եղիայի հայոց կաթուղիկոսի ի միաբան ժողովոյս Աղուանից երկրպա գութիւն։ Վասն զի ի մի ուղիղ հաւատ գոլով հարքն մեր ընդ հարսն ձեր, զմիմեանց հոգային զհոգւոց փրկութիւն։ Եւ ի ներելն Աստուծոյ զօրացեալ տիեզերակործան կրօնն Քաղկե դոնի էլից զտիեզերս և մեր կողմունքս մինչև զայսօր ժամանակի անխառն էր մնա ցեալ յայնմ աղանդոյ։ Իսկ այժմ զոր կարծէաք գոլ մեզ հովիւ բարի զՆերսէս, սա գայլ եղեալ օձտել սկսաւ զբանաւոր հօտս Քրիստոսի, վասն որոյ կամեցաք ուշ առնել ձերում Սրբութեան, այց ելանել որպէս ձերոց անդամոց և բժշկել զբեկումնս մեր։ Ողջ լեր։ Ապա սրբազան հայրապետն Եղիա շարժեալ ի Հոգւոյն սրբոյ, առեալ ընդ իւր զեպիսկոպոսունս հայոց գնայ ի յԱղուանս ի քաղաքն Բարտաւ, ուր նստէր կաթուղի կոսն նոցին և անդ ժողովեալ զամենայն զեպիսկոպոսունս և զիշխանս Աղուանից,

յառաջ ածեալ զԲակուր և զհամախոհն նորին զչար կինն Սպարամ, ձաղածանակ խայտառակութեամբ կապեալ ի վերայ իշոյ հալածէր յերկրէն և զաշխարհն մաքրեալ յաղանդոյ չարին, ձեռնադրէ նոցա զՍիմէօն սարկաւագապետն եկեղեցւոյն կաթուղի կոս Աղուանից և դնէ կանօնս և առնու զձեռագիրս ի յԱղուանից, զի մի ևս շեղիցին ի կրօնից Լուսաւորչին և մի ևս դնել կաթուղիկոս ինքեանց ձեռնադրութեամբ եպիսկո պոսաց, այլ միայն ի յաթոռակալէ սրբոյ Լուսաւորչին և զօրինակ ձեռագրի նոցին զոր ետուն Եղիայ կաթուղիկոսին (զլիովինն ի պատմագիրս Աղուանից և Սիւնեաց և ի Կիրակոսինն տեսցես)։ Աստ կրճատեալI զդիտումն միայն եդաք, որ է այսպէս։ Քանզի բազում և ազգի ազգի չարութեամբ, որպէս սովոր է յամենայն ժամ բա րիատեացն սատանայ զպարզամիտսն ի մարդկանէ որսալ և այլն, սակս որոյ այժմ ի միջի մերում երևեալ արմատն դառնութեան աղանդոյն Նեստորի ի ձեռն Ներսիսի ամ բարշտացելոյ, որ ներողութեամբ Հոգւոյն սրբոյ կարգեցաւ յառաջնորդութիւն տանս Աղուանից և խորամանկութեամբն եղև հաւատակորոյս և այլն, յորմէ Քրիստոսի սուրբ անդամք և որդիք սիօնի բովանդակք մոլորեցան խաբէութեամբ և այլն։ Այլ սա կայն օրհնութիւնն Աստուծոյ յայսմ վայրի, որ ոչ ետ թոյլ թշնամւոյն մարդկան իսպառ յառաջել, այլ գթացեալ ի տկարութիւնս մեր, ողորմեալ ժողովրդեանս իւրում՝ առա քեաց առ մեզ զպատուական հայրդ զԵղիա շնորհիւն Աստուծոյ հայոց կաթուղիկոս, զայր սուրբ և ճշմարիտ, զուգաթոռ սրբոյն Գրիգորի՝ ձերովք եպիսկոպօսօք, որք եկիք ի մայրաքաղաքս մեր Պարտաւ և ձերով քաղցրաուսոյց վարդապետութեամբն բարձիք զչարն ի միջոյ մերմէ և յիշելով զառաջնոց հարցն մերոց աւանդութիւն, վերանորոգե ցիք զԱթոռ հայրապետութեանս մերոյ և այլն։ Վասն որոյ և մեք շնորհակալութեամբ ընկալաք առաքելական զհաւատն մեր, որ նախ ի սրբոյն Եղիշէ է հիմնադրեալ և ապա ի սրբոյն Գրիգորիսէ հաստատեալ, որ (172ա) ցայժմ ոչ էր ստերիւրեա։ Ի հասանիլ փորձութեանցս հասոյց Աստուած զօգնութիւն իւր ի ձեռն փոխանորդիդ սրբոյն Գրիգորի, որոյ ուղղափառութեանն էաք աշակերտ և եղիցուք տեառնդ Եղիայի հայոց կաթուղիկոսի, որ եղև վրէժխնդիր թշնամւոյն արդարութեան։ Եւ արդ մեք ամենեքեան նզովեմք զամենայն հերձուածօղսն, ընդ յորս և զեղկելին մեր Ներսէս, որ հաւանեալ եղև երկաբնակ աղանդոյն Քաղկեդոնի։ Զայս կանօնս առաջի Աստուծոյ և ձերոյ սրբութեանդ պայմանեցաք։ Յայսմ հետէ, եթէ ոք յանդգնեալ զնորաձևութիւն ինչ կամիցի առնել ի մէնջ, ով ոք և իցէ, նզովեալ եղիցի յԱստուծոյ և ի մէնջ և այլն։ Նոյնպէս և վասն ձեռնադրութեան կաթուղիկոսացս Աղուանից այսպէս կանօնե ցաք։ Քանզի որովհետև ի սուղ ինչ միջոցի կաթուղիկոսքն մեր զձեռնադրութիւնն յեպիսկոպոսացս մերոց առին անփոյթ առնելով զառաջնոցն կանօնաց, վասն որոյ

անփորձ և անընտրօղ գործով եղեալ հերձուածեցաւ աշխարհս մեր, վասն այսորիկ պայմանեցաք առաջի Աստուծոյ և ձերոյ հայրութեանդ, զի ձեռնադրութիւն հայրապե տութեանս Աղուանից ի սրբոյն Գրիգորի Աթոռոյն և ի նորին փոխանորդացն եղիցի միաբանութեամբ աշխարհիս մերոյ, որպէս և էրն ի սկզբանէ անտի ի սրբոյն Գրիգորէ, զի անդ իսկ ընկալաք զլուսաւորութիւն և ճշմարտութեամբ գիտեմք, թէ զոր դուք ընտ րէք և կամիք հաճոյէ Աստուծոյ և օգուտ մեզ։ Եւ թէ որք երկիւղիւն Աստուծոյ այսմ պայ մանատրութեանս կատարօղք լինին, օրհնեալք եղիցին ի սրբոյ Երրորդութենէն։ Եւ թէ ընդդիմացեալք թիւրեսցին ի ճշմարտութենէ դատապարտեալք լիցին յԱստուծոյ և ձեռնադրութիւնն այն լիցի ունայն և անվաւեր և մի համարեսցի ընդունելի և այլն։ Վերջ ձեռագրին։ Առեալ տեառն Եղիայի զայս ձեռագիրս յԱղուանից դառնայր մեծաւ փառօք յԱթոռն իւր։ Արդ եկաց և տևեաց այս կանօն և ուխտադրութիւն ի ժամանակս ԺԶ. (16) կաթուղիկոսացն Աղուանից և ի ԺԵ. (15) կաթուղիկոսացն մերոց, մինչև ի Գէորգ կաթուղիկոսն մեր Գառնեցի, որ նստաւ յաթոռ ի ԳՃԻԶ. (877) թուոջն մերում։ Եւ զի ոմանք ԺԴ. (14) կաթուղիկոս դնեն մեզ յայսմ միջոցի՝ ոչ դնելով ի կարգի զԶաքարիա կաթուղիկոսն ի Ձագայ գեղջէն, զի սա ըստ ոմանց ասի, թէ ի վեց ամի հայրապետու թեան իւրոյ ժողով արարեալ ի Շիրակվան218, ընկալաւ զժողովն Քաղկեդոնի, որոյ զկնի նստաւ Գէորգ և խոտեաց զընկալեալ տօմարն և զաղանդն նորին և մաքրեաց զեկեղեցիս վերստին։ Ապա ի ժամանակս Գէորգայ կաթուղիկոսին մերոյ մեռանի Յօսէփ կաթուղիկոսն Աղուանից, որ ի մերոց կաթուղիկոսացն էր առեալ զձեռնադրու թիւն ըստ կարգին։ Եւ յաւուրսն յայնոսիկ հայոց թագաւորն Աշոտ և իշխանքն Աղուա նից ԺԳ. (13) ամ էր, որք ի պատերազմի կային ի դուռն Ալանաց ի Պարտաւ, ընդ Մահմետի զօրավարի ումեք, որ Եմէմիկ կոչիւր, վասն որոյ ոչ լինէին ձեռնհաս ի նորո գել զկաթուղիկոսութիւն Աղուանից, վասն որոյ յերկար միջոցի մնային անկաթուղի կոս։ Եւ Սամուէլ եպիսկոպոսն Մեծկունէից անզգամեալ ինքնին անձամբ առնու զպա տիւ առնլով զձեռնադրութիւն յեպիսկոպոսաց յԱղուանս և լինի կաթուղիկոս անկա տար ձեռնադրութեամբ՝ առանց հրամանի կաթուղիկոսին հայոց Գէորգայ և իշխա նաց երկրին։ Քանզի Աղուանից կաթուղիկոսն յորժամ ի սրբոյն Գրիգորի փոխանորդ կաթուղիկոսացն ոչ առնոյր զկարգն, այլ յիւր յեպիսկոպոսացն առնոյր անկատար ձեռնադրութիւն կոչիւր ի բնէ անտի։ Վասն այսորիկ զայնպիսին վերստին ձեռնա դրէին փոխանորդքն Լուսաւորչին, որպէս և արար Գէորգ կաթուղիկոսն մեր։ Ուստի յորժամ լուրս այս հասանի ի բանակն լինի խռովութիւն մեծ, ապա իշխանքն Աղուա նից գրեն առ մեծ կաթուղիկոսն հայոց Գէորգ, որ նստէր ի Դվին և կաթուղիկոսն գրէ նոցա և Աշոտ թագաւորին, զի խաղաղութեամբ վճարեսցեն զեղելութիւնն զայն և բառնայցեն զխռովութիւնն։ Ապա Աշոտ թագաւորն հայոց, ըստ հրամանի կաթուղի

կոսին համոզել կամեցաւ զիշխանսն Աղուանից, զի ընդունիցին զեղեալն, իսկ իշխանքն Աղուանից ոչ կամին, ասելով՝ թէ նզովք գոն ի մեզ և ուխտ ի ի նախնեաց հետէ, զի զյեպիսկոպոսաց ձեռնադրեցեալ և թարց հրամանի փոխա(172բ)նորդացն Լուսաւորչի զկաթուղիկոս ոչ դնիցեմք ի մեզ և ոչ ընդունիցիմք։ Եւ թագաւորն Աշոտ խնդրեալ զգիրս ուխտիցն և վերահասու լեալ, ապա բերեալ զՍամուէլ առ յինքեանս, յետ բազմաց յանդիմանութեանց, առաքեն զնա ի Դվին առ Գէորգ կաթուղիկոսն հայոց, որ և կրկին ձեռնադրեալ զՍամուէլ և առեալ զձեռագիր վերստին ոչ ևս ապս տամբիլ յԱթոռոյ Լուսաւորչին՝ առաքէ յԱղուանս։ Մինչև ցաստ հասուցանէ զպատմու թիւնս իւր պատմիչն Աղուանից Մօսէս Կաղանկանտին և վերջացուցանէ։ Ապա յետ քանեաց ամաց ի զօրանալ տաճկաց և գերել յերկիրս Հայոց և ընդ ձեռամբ ածել ընդ բազում գերելոց և կաթուղիկոսն Գէորգ գերեցաւ ի տաճկաց և ածաւ ի Պարտաւ։ Իսկ Համամ թագաւորն Աղուանից219 գնէ զԳէորգ կաթուղիկոսն գանձիւք ի գերչացն և մեծաւ փառօք առաքէ վերստին ի յԱթոռն իւր։ Սակայն ունէր սա դրան եպիսկոպոս մի Յօնան անուն և մինչ ինքն ի գերութեան էր մեռանի Սամուէլ կաթուղիկոսն Աղուանից և Յօնանս այս գայ յԱղուանս և անդրէն ժամ գտեալ ձեռ նադրի կաթուղիկոս Աղուանից՝ թարց կամաց տեառն Գէորգայ։ Եւ յորժամ ազատի Գէորգ ի գերութենէն և տեսանէ զՅօնան լուծանէ զնա ի պատուոյն և ի կարգէն։ Յետոյ ի միջնորդելն Համամայ թագաւորին Աղուանից վասն երախտեաց նորին կրկին ձեռ նադրէ զՅօնան և կարգէ զնա կաթուղիկոս նոցա՝ առնլով զդաշնագիրս ի նմանէ և յիշ խանաց երկրին, զի մի ևս ընկալցին զձեռնադրեալ յեպիսկոպոսաց կաթուղիկոս ոք և մի ապստամբիցին յԱթոռոյ Լուսաւորչին։ Եւ ինքն դառնայ ի Հայս՝ յԱթոռն իւր։ Ապա յետ վախճանին տեառն Գէորգայ փութով անդրէն տեղի ետ այս կարգ և սովորութիւն և յաջորդեաց անկարգութիւն։ Քանզի յայնմ հետէ կաթուղիկոսքն մեր տեղափոխեալք ի հանապազորդական յարձակմանց և ի հինահարութեանց իսմայէլական ազգին այսր և անդր շրջէին, երբեմն ի գաւառն Վասպուրական, մերթ ի Շիրակվան և երբեմն յայլուր, վասն որոյ ոչ ձեռն հաս լինէին ի փոյթ ունիլ զայսպիսեաց, որպէս և է իսկ ի մերումս ժամանակի, աւաղ և ինձ, որ գրեմս։ Ուստի և Աղուանից կաթուղիկոսքն ևս (որոց և ախորժէին իսկ էր այս պիսի դիպուածք) թողին և մոռացան զուխտն և զկանօնն առաջին, որք և սկսան այնուհետև անձամբ առնուլ զպատիւ առանց հրամանաց փոխանորդացն Լուսաւորչին հինգ կաթուղիկոսքն, այսինքն՝ Սիմէօն, Դաւիթ, Սահակ, ընդ որով և ապստամբեցաւ Յակոբ եպիսկոպոսն Սիւնեաց, որ յետոյ հնազանդեցաւ յաւուրս տեառն Անանիայի, Գակիկ և Դաւիթ, որք յեպիսկոպոսաց առին զանկատարն ձեռնադրութիւն և յաւուրս հինգ կաթուղիկոսացն մերոց՝ Մաշտոցի, Յովհանիսի, Ստեփաննոսի, Եղիսէի և Թէո դորոսի։ Ապա ի նստիլն տեառն Անանիայի հայոց կաթուղիկոսի ի ԳՃՂ. (941) թուոջն

մերում (ընդ որով և Աղուանիցն Սահակ վախճանի, դնեն և ի տեղին նոյնպէս անկա տար ձեռնադրութեամբ զԳակիկ) գրէ Անանիա առ յիշխանսն Աղուանից և հրամայէ՝ մի՛ ընդունիլ զԳակիկ, որոց և լուեալ հնազանդեցան և ի բաց կացին ի Գակկայ և ապա միաբանեալ իսկ առաքեն զՅօնան եպիսկոպոս ոմն առ Անանիայ, զի ձեռնա դրեսցէ նոցա կաթուղիկոս, զոր և արարն իսկ։ Սակայն ի դրդմանէ նախանձոտաց բարդեցաւ պէս պէս բարուրանս և բամբասանս ի վերայ Յօնանու և եղև մեծ խռովու թիւն ի յԱղուանս վասն Գակկայ և Յօնանու, որք և երկուքն ևս խոտեցեալք լինէին։ Ապա հարկ լինի այնուհետև տեառն Անանիայի գնալ յԱղուանս առ ի գտանել զհնարն նոցին խաղաղութեան, որ և գնացեալ ելոյծ զերկոսեանն ևս ի պատուոյն և դեռևս ոչ հաստատեալ զնորն խնդրեն զնա թագաւորն և իշխանքն հայոց փութով դառնալ անտի վասն հարկաւոր ինչ պատահման, որոյ և պայմանեալ Աղուանիցն, զի զկնի նորա առաքեսցեն զոմն արժանաւոր, զի ձեռնադրեսցէ նոցա կաթուղիկոս և նորա հաւատացեալ դարձաւ յԱղուանիցն և եկեալ ի Սիւնիս ի հնազանդել զապստամբն Յակոբ, յորմէ (173ա)խոյս տուեալ Յակոբայ մտանէ առ Ջուանշիր իշխանն իւրեանց և ոչ գայ առ կաթուղիկոսն։ Վասն որոյ և բարկացեալ Անանիայի, քակէ զաթոռն Սիւնեաց, բանադրէ զՅակոբն և զիշխանն և ինքն դառնայ ի Հայս հոգոց հանելով և տրտմութեամբ։ Եւ զկնի դարձման հայրապետին՝ վերստին ապստամբի Գակիկն և Յակոբն և մնայ նոյնպէս։ Ապա ի վերին խնամոցն ի հասանիլ թուին մերոյ ի ԴՃԷ. (958) վախճանին երկուքն ևս՝ Գակիկն և Յակոբն Սիւնեաց, զոր լուեալ տեառն Անանիայի գոհանայ զԱստուծոյ, որ եբարձ զպատճառսն խռովութեան։ Վասն որոյ ելեալ գնայ ի Սիւնիս, որոյ և ընդ յառաջ ելեալ իշխանքն ամենայն և մեծաւ զղջմամբ մեղայ գոչելով խնդրեն զթողութիւն, որոյ և ներելով նոցա վերստին շինէ և հաստատէ զաթոռն նոցա և արձա կեալ զՋուանշիր, զորդի նորին զՎահան ձեռնադրէ նոցա եպիսկոպոս և առնու ի Սիւ նեաց զչարաչար նզովից ձեռնարկ, զի մի ևս ապստամբիցին յԱթոռոյ Լուսաւորչին, որպէս և են հնազանդ մինչև ցայսօր, զորս ճառէ եկարապէս Ստեփաննոս պատմիչն Սիւնեաց։ Եւ յետ այսր ամենայնի, մինչ կամ էր գնալ նորա յԱղուանս և զնոսա հնա զանդել և խաղաղացուցանել անդրէն ևս վերստին գրեալ իշխանքն և թագաւորն հայոց դարձուցանեն փութով ի Հայս` վասն հարկաւոր ինչ պատահման։ Իսկ ի լսելն Աղուանից իշխանացն զգալն տեառն Անանիայի ի Սիւնիս և զգործսն որք անդ և ի դառնալն, ապա մեծաւ զղջմամբ առաքեն առ նա զգիրս մեղայականս ընդ նմին և զԴաւիթ կրօնաւոր ոմն ի Խոտակերաց վանից, զի ձեռնադրեսցէ նոցա կաթուղիկոս։ Որ և կատարեալ զխնդիրս նոցա, առաքէ մեծաւ փառօք զԴաւիթ կաթուղիկոս Աղուանից՝ առնլով վերստին և ի նոցանէ զձեռնարկս նզովից, զի մի ևս շեղիցին և ապստամբիցին յԱթոռոյ Լուսաւորչին և զեպիսկոպոսաց ձեռնադրեալ կաթուղիկոս մի ընդունիցին։

Արդ մինչև ցայս վայր զորս գրեցաք ի ճշմարտապատում պատմագրացն՝ յԱգա թանգեղոսէ, ի Սիւնեաց, յԱղուանից, ի Ստեփաննոսի Տարօնացւոյն, ի Կիրակոսէ և ի թղթոցն Անանիայ կաթուղիկոսին ընկալաք։ Յորս տեսցես զլիովինն, եթէ կամիս։ Ուրեմն յայսքանեաց հաւաստապատում վկայութեանց, մինչև ցայս վայր ուսաք, թէ կաթուղիկոսքն Աղուանից հնազանդք են լեալք Լուսաւորչի փոխանորդ կաթուղիկո սացն ի բնէ անտի և ի նոցանէ են առեալ զօծումն, զպատիւն կաթուղիկոսական և քանիցս ձեռագիր են տուեալ կաթուղիկոսօք, եպիսկոպոսօք և իշխանօք, զի մի ևս հեստիցին և զյեպիսկոպոսաց ձեռնադրեալ կաթուղիկոսն մի ընդունիցին, եթէ ոչ իցէ հրամանաւ Լուսաւորչի փոխանորդացն։ Յորոց և ի հեստիլն ոմանց լուծեցեալք են ի նոցունց, որպէս ցուցաւ։ Բայց ի պատմագիրս Աղուանից ի տեղիս յոմանս, որպէս յա ռաջին հատորն ի Թ. (9) գլուխն ի յերրորդ հատորն, ի Ը. (8) գլուխն, յորս զԱղուանսն երիցագոյն դնէ, քան զՀայս և կամ թէև հայոց կաթուղիկոսն ևս ի յԱղուանից կաթու ղիկոսէն պարտի ձեռնադրիլ և կամ թէ ի շարս կաթուղիկոսացն, որք նախքան զԳրիգո րիս եօթն կաթուղիկոս դնէ իւրեանց և այլք այսպիսիք, սուտք են և յետոյ ներմուծեալք ի սևագլխաց Աղուանից։ Որք և թուի, թէ Անանիա կաթուղիկոսն մեր, յորժամ գնաց յԱղուանս և խնդրեալ զպատմութիւնս կաթուղիկոսաց նոցա և ի ճշմարտելն զձեռնա դրիլն կաթուղիկոսաց նոցին ի սրբոյն Գրիգորի փոխանորդացն ի բնէ անտի ի սրբոյն Գրիգորէ և յՈւռնայր արքայէն իւրեանց (որպէս յայտնապէս պատմեն Մօսէսն Աղուա նից, Ստեփաննոսն Սիւնեաց և մեր Անանիա կաթուղիկոսն և Կիրակոս պատմիչն) և ի յանդիմանելն զնոսա և ափ ի բերան առնելն, ըստ իւրեանց պատմագրին, յայնմ հետէ այլայլեցին և ներմուծին ըստ ախորժակաց իւրեանց, որպէս և կամեցան, զի գիտելով զընդաբոյս բարս իւրեանց ի յապստամբութեանն կոյս և ի ճնշիլն ի մերոց կաթուղիկոսաց զայսպիսիս առաջադրիցին, որպէս և եղևն իսկ ի մերումս ժամանակի։ Իսկ և զՇուփհաղիղայ կաթուղիկոսն իւրեանց զոր ետ Եղիշէի դնեն վեց կաթուղիկոսօք յառաջ քան զԳրիգորիս, յանդիմանի ստութիւն նոցա ի պատմչէն իւրեանց, որ զսոյն Շուփհաղիղայս ընդ տասներորդ թագաւորին իւրեանց բարեպաշտի Վաչականայ դնէ, որ ընդ նմա ի խնդիր ելանեն (173բ) նշխարհաց սրբոյն Գրիգորիսի և զկանօնս սահմա նեն, զոր տեսցես ի նոյն պատմագիրն յառաջին հատորն և ի ԻԶ. (26) գլուխն, զի ի շարս կաթուղիկոսաց նոցա այլ Շուփհաղիղոյ անուամբ կաթուղիկոս ոչ գոյ բաց ի միոյն։ Ապա յետ այսորիկ, որպէս ասացաք յառաջ ի զօրանալ տէրութեանն տաճկաց և ի յանտիրանալն ազգիս հայոց ոչ կարէին կաթուղիկոսքն հայոց ի միում տեղւոջ դադարիլ, այլ այսր և անդր տարագիր և անհանգիստ շրջէին ըստ ձեռնտուութեան ժամանակին և տեղւոյն, մինչ զի և յանգլխութենէ ազգիս և ի դառնութենէ ժամանա կին ի բազումս բաժանեցաւ կաթուղիկոսութիւնն հայոց, որպէս ի յԱնի, ի յԵգիպտոս, ի Սեբաստիայ, յՈւրհայ, ի Վասպ[ուրական] և յայլուր, որպէս տեսանես ի պատմա

գիրս Կիրակոսի և Մատթէոսի։ Բայց որք ըստ կարգի և արժանավայել կաթուղիկոսքն էին յայսմ միջոցի զկնի տեառն Անանիայի տէր Ստեփաննոս, տէր Խաչիկ, տէր Սար գիս, տէր Պետրոս, տէր Խաչիկ, տէր Վահրամ, որ և Գրիգորիս կոչեցաւ, տէր Բարսեղ և տէր Գրիգոր` եղբայրI Սրբոյն Ներսէսի շնորհալւոյն, ընդ որով փոխեցաւ կաթուղիկո սարանն հայոց ի Կիւլիկէ և բարձաւ իսպառ ի տանէս Հայոց յԱրարատեան գաւառէս ի ՇԿԵ. (1116) թուոջն մերում, որ լինի ի վախճանէն տեառն Անանիայի, մինչև ցայս վայր ՃԾ. (150) ամ, սակաւ ինչ աւելի և պակաս։ Եւ յայսքան միջոցումս ի յԱղուանս նստան կաթուղիկոսք այսոքիկ, զկնի տեառն Դաւթի (որ յԱնանիայէ ձեռնադրեցաւ) տէր Պետրոս, տէր Մօսէս, տէր Մարկոս, տէր Յօսէփ, տէր Մարկոս, տէր Ստեփաննոս, տէր Յովանէս, տէր Ստեփաննոս միւս և տէր Գակիկ, որ Գրիգորիս կոչեցաւ։ Արդ վասն վերոյ յիշեցելոց կաթուղիկոսացս Աղուանից թէպէտ յուստէքէ ոչ ունիմք հաւաստի զվճիռ, թէ ի մերոց վերոյ յիշեցելոց կաթուղիկոսացն իցեն ձեռնադրեցեալք բաց ի վեր նոյն Դաւթէ, որ յԱնանիայէ ձեռնադրեցաւ, որպէս ասացաք, սակայն է ճշմարիտ և հաւաստի, զի հրամանաւ և եպիսկոպոսօք նոցին իցեն ընկալեալք զձեռնադրութիւնն, որպէս ահա ի ՇԾԲ. (1103) թուոջն մերում ի յաւուրս վերոյ յիշեալ տեառն Բարսղի կաթուղիկոսին մերոյ ի վախճանիլ վերոյ յիշեցելոյ երկրորդի տեառն Ստեփաննոսի կաթուղիկոսին Աղուանից, Բարսեղ կաթուղիկոսն մեր զեպիսկոպոսս առաքեաց ի յԱղուանսն և գնացեալ անդ ըստ հրամանի նորին զժողովս արարեալ՝ ձեռնադրեցին կաթուղիկոս Աղուանից զեղբայր տեառն Ստեփաննոսի, որոյ և յետոյ անարժան երևեալ կոչմանն, լուծանի ի կարգէն և ընդ բանիւք լինի ի նոյնոյ Բարսղէ կաթուղիկոսէն հայոց, որպէս պատմէ Մատթէոս պատմիչն։ Ապա ի խառնակմանց ժամանակին մնան անկաթուղիկոս ազգն Աղուանից յամս Լ. (30) կամ աւելի և պակաս, մինչև վախճանի կաթուղիկոսն մեր Բարսեղ և յաջորդէ զաթոռն նորին տէր Գրիգոր Տղայ կոչեցեալն՝ եղբայր սրբոյն Ներսիսի Շնոր հալւոյն ի ՇԿԵ. (1116) թուոջն մերում, որ և ի նեղութենէ ժամանակին և յանկարգ գնացից տաճկաց հարկեցեալ փոխեաց զկաթուղիկոսարանս հայոց ի Հռօմկլայն։ Եւ ի ԻԳ. (23) յամի կաթուղիկոսութեանն սորին (որ էր թուականն մեր ՇՁԸ. (1139)) ապա պատանի մի էր յԱղուանս, որոյ անունն էր Գակիկ յազգէ կաթուղիկոսացն, որոյ ի չափ հասանիլն, գրեն երկիրն Աղուանից զթուղթս մաղթանաց ի Հռօմկլայն առ մեծ կաթուղիկոսն հայոց տէր Գրիգոր և ընդ թղթոյն առաքեն զաբեղայ մի, զի ձեռնադրեսցէ զնա եպիսկոպոս և ընդ նման զայլս ևս եպիսկոպոսս եդեալ առաքեսցէ յԱղուանս, զի եկեալ ձեռնադրեսցեն զԳակիկն կաթուղիկոս Աղուանից, զի մի մնասցէ երկիրն իւրեանց թարց կաթուղիկոսի, որոց աղաչանացն լուեալ մեծին Գրիգորի, ձեռնադրէ

զառաքեալն նոցա եպիսկոպոս և հրամայէ Կարնոյ Սահակ եպիսկոպոսին, ընդ որում ելեալ գան յԱղուանս ի Գանձակ և անդ ժողովեալ և զայլս եպիսկոպոսունս ձեռնա դրեն զԳակիկն կաթուղիկոս ըստ հրամանի տեառն Գրիգորի, որք և զԳակիկն կոչեն Գրիգորիս, ըստ անուան Գրիգո(174ա)րիսի թոռանն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին, ըստ պատմութեանն Կիրակոսի վարդապետին։ Արդ, մինչև ցայս վայր ցուցաւ հաւաս տապէս, զի յորքան ժամանակս կաթուղիկոսքն հայոց նստէին յերկիրս Հայոց ի բնիկ և ի սեպհական յԱթոռն Լուսաւորչին, կաթուղիկոսքն Աղուանից միշտ ընդ ձեռամբ սոցին են լեալք և հրամանաւ սոցին են ձեռնադրեցեալք։ Իսկ ի փոխիլն ի Հռօմկլայն և ի Սիս կաթուղիկոսութիւնն հայոց, ոչ է զարմանք, եթէ ապստամբեալք ի նոցունց ինք նագլուխ նստան այնուհետև կաթուղիկոսքն Աղուանից։ Քանզի և ի Հայս ևս շատք և գլխաւորք վարդապետք ոչ այնքան հնազանդ էին ի Սիս նստօղ կաթուղիկոսացն, որպէս յայտնի երևի ի պատմագրաց, որպէս և ներհակ նոցին յԱղթամար ևս զկաթուղիկոս նստուցին, զի ի շարժիլ հիմանն ի հարկէ շարժին և շինուածքն, որք ի վերայ նորա։ Այս եղև ի ՇԿԵ. (1116) թուոջն մերում, յորմէ մինչև ի ՊՂ. (1441) թիւն մեր կաթուղիկոսքն հայոց ի Հռօմկլայն և ի Սիս նստան, յորում միջոցի Սուրբ Էջմիածին կայր անշքացեալ և ամայի։ Ի Գրիգորէ, որ փոխեաց զԱթոռն ի Սիս, մինչև ի Կիրակոս են ամք 325 և կաթուղիկոսք մեր, որք նստան ի Սիս՝ 29։ Եւ Աղուա նիցն զկնի Գագկայ՝ տէր Բժկէն, տէր Ստեփաննոս, տէր Յովանէս, տէր Ներսէս, տէր Ստեփաննոս, տէր Սուքիաս, տէր Պետրոս, տէր Կարապետ, տէր Մատթէոս, տէր Աթա նաս և տէր Յովհաննէս, որք յաւուրս ԻԹ. (29) կաթուղիկոսացն մերոց նստան ի յԱղուանս։ Ապա ի յաւուրս սորա և ի ՊՂ. (1441) թուոջն մերում, ողորմութեամբն Աստու ծոյ, վերանորոգեցաւ Սուրբ Էջմիածին և աշխարհախումբ հանդիսիւ նստաւ կաթուղի կոս ի յԷջմիածին՝ Կիրակոս ճգնազգեաց վարդապետն Վիրապեցի։ Աստի ևս, մինչև ի ՌՀԸ. (1629) թիւն մեր, յորում նստաւ ի Սուրբ Էջմիածին Մօսէս կաթուղիկոսն Սիւնեցի, թէպէտ նստան ի Սուրբ Էջմիածին կաթուղիկոսք յոլովք, սակայն ոչ ինչ ունիմք հաւաստի ասելոյ զեղելոցն ընդ նոցին ժամանակօքն վասն կաթուղիկոսացն Աղուանից։ Քանզի կարի մրրկալիք, աղմկաշատք և ձախորդաբերք էին ժամանակք նոցին յա մենայն կողմանէ, զի իշխանութիւն և տէրութիւն ազգիս մերոյ իսպառ անհետացեալ էր և այլազգական տէրութիւնն ևս անկանօն և փոփոխական, զի ոչ գոյր հաստատուն և բնիկ թագաւորութիւնն և իշխօղքն ոչ էին թագաւորազունք, այլ աստի և անտի յարու ցեալք և զօրացեալք զմիմեանս հալածէին և ուժեղն անուժին յաղթեալ՝ յինքն գրաւէր զիշխանութիւնն, որպէս պատմեն Կիրակոս և Թօմա և այլք պատմիչք։ Նոյնպէս և կա թուղիկոսքն մեր ևս թէ՛ ի տկարութենէ, թէ՛ ի պահանջմանէ հարկին և թէ՛ յախտէ իմեքէ յաղթեցեալք ընդ միմեամբք ելանէին, մինչ զի Ե. (5) և Զ. (6) և այլ աւելի և պակաս կաթուղիկոսք ի միում ժամանակի նստէին։ Վասն որոյ չէ զարմանք, եթէ յայնպիսի

ժամանակսն ոչ լինիցի խուզումն և վերահասումն այսպիսեաց կանօնաց և կարգաց։ Արդ, եթէ մերն այսպէս, ապա զԱղուանիցն դու մտածեա՛, թէ որպէ՞ս իցեն լեալք, որք յայսքան միջոցի նստան, որք են զկնի տեառն Յովանիսի՝ տէր Մատթէոս, տէր Արիս տակէս, տէր Ներսէս, տէր Շմաւօն, տէր Թօմա, տէր Առաքել, տէր Արիստակէս, տէր Սարգիս, տէր Գրիգոր, որ ուրանայ զՔրիստոս, տէր Դաւիթ, որ խեխդեցաւ, տէր Փիլիպպոս, տէր Յովանէս, տէր Շմաւօն, տէր Արիստակէս, տէր Մելքիսէթ, տէր Սիմէօն և տէր Յովանէս։ Իսկ մեր կաթուղիկոսն յայս միջոցիս տե՛ս ի վերդ ի [Գ.] (3) գլուխն։ Ի նոցունց միայն Միքայէլ կաթուղիկոսն մեր, որ ի ՌԶ. (1557) թուոջն մերում նստաւ, եհան զլաւ ռաղամ մի ի շահ Թահմազէն վասն Կէնճէու, Պարտայու և Ախստևու, Լօռու, Զակամներու, այլև՝ Նախիջևանու, Գեղարքունւոյ, Ղաբանու, Խօյայ և Սալմաս տու, զի Էջմիածնի լիցին վիճակք, որպէս գրեցաւ ի Բ. (2) գլուխն220։ Զռաղամն գտցես ցուցակաւն և ( ) նշանաւ։ Ապա ի ՌՀԸ. (1629) թուոջն մերում, յարժամ ի Հոգւոյն սրբոյ յառաջադրի երանելի և հրաշագործն Մօսէս Սիւնեցին և նստի կաթուղիկոս ի Սուրբ Աթոռս Էջմիածին, յորժամ և երկիրս մեր ևս կարգաւորեցեալ էր հաստատուն թագաւո րութեամբ Պարսից, յորում թագաւոր իւր աշխարհաշէն և խաղաղասէրն շահ Ապաս երկրորդն կոչեցեալ, յորում ժամանակի, որպէս թէ ի հիմանէ և նոր ի նորոյ հաստա տեցաւ Աթոռս հայոց Սուրբ Էջմիածին և սկսաւ օրստօրէ գտանել զառաջին կարգն և առաւելապէս պայծառանալ, որպէս ցուցաւ յիւրումն տեղւոջ։ Բայց որովհետև ի չորս ամս հազիւ տևեաց երանելիս ի հայրապետութեանն, վասն որոյ զՍուրբ Աթոռս և զազգս և զեկեղեցիս մեր հազիւ կարաց կարգաւորել, որք որպէս թէ բոլորովին և յամե նայն կողմանէ զրկեցեալք էին ի բարեկարգութենէ։ Ապա ի վախճանիլն երանելոյս ի ՌՁԲ. (1633) թուոջն մերում և ի յաջորդելն զԱթոռս սուրբ հարազատի նորին փառաւո րելոյն յԱստուծոյ և ի մարդկանէ երջանկին Փիլիպպոսի Հաղբակեցւոյ, որոյ և ի լցու ցանելն յամենայնի զթերութիւն և պակասութիւն Սրբոյ Աթոռոյս Էջմիածնի և ազգիս հայոց և յամենայնի բարեզարդելն, ձեռն էարկ ապա և զվաղնջուց կանօնսն և զկար գադրութիւնսն (որք լեալք են ի Հայս և յԱղուանս, որք ի յոլով ժամանակս որպէս թէ անհետացեալք և ի մոռացունս էին անկեալք) վերանորոգել և հաստատել յորդորմամբ սիրոյ և Աստուածահաճոյ խրատիւք։ Քանզի յետ վախճանման տեառն Մօսիսի, յորժամ ընտրեցաւ երանելիս այս յԱստուծոյ և յազգէս հայոց ի հայրապետութիւն, գրէ զգիրս սիրոյ առ յԱղուանս, ընդ նմին և ծանուցանէ նոցա զմահ տեառն Մօսիսի և զընտրիլն իւր և հրաւիրէ զնոսա ի յԱթոռս Սուրբ՝ ի վայելումն շնորհաբաշխութեան սրբալոյս Մեռոնին, զոր հանդերձեալ (174բ) էր օրհնել և ի տեսութիւն իւրեան։ Յայնմ միջոցի պատահի և մահ նոցին կա թուղիկոսի տեառն Յովանիսի։ Վասն որոյ ի յոչ գալն նոցա և ոչ զպատասխանի գրելն, վերստին գրէ զգիրս առ նոսա սիրախառն ոճով զմեղադրանս և զմխիթարանս

վասն մահուան կաթուղիկոսին իւրեանց, ընդ նմին և զկանօնական խրատս տասն գլխով վասն ընտրութեան կաթուղիկոսացուին, թէ որպէս պարտի գոլ, յորում և վեր ջապէս գրէ, զի զայնպիսի արժանաւոր ոք գտեալ՝ առեալ վարդապետօք և իշխանօք եկեսցեն ի Սուրբ Աթոռս, զի աստ առեալ զօծումն կաթուղիկոսութեան գնասցէ փառօք ի վիճակն իւր ըստ կանօնի և ըստ սովորութեան նախնեացն, զորս և յորդորէ ի սոյն կանօնի կալ և մնալ անխոտոր և զկաթուղիկոսունս Էջմիածնի իբրև զպապ և զհայր գիտել և զկաթուղիկոսունս իւրեանց իբրև թոռն և զորդի նորին։ Զայս գիրս գրէ երա նելին Փիլիպպոս առ յԱղուանս ի ՌՁԳ. (1634) թուոջն մերում (որոյ օրինակն ահա կայ ի Սուրբ Աթոռս) և իսկն առ Յովանէս կաթուղիկոսն է։ Ուստի և Աղուանք ի նոյն ՌՁԳ. (1634) թուին, ըստ հրամանի տեառն Փիլիպպոսի դնեն կաթուղիկոս յԱթոռն Գանձասար զտէր Գրիգոր և յայսմ ամի և ժողովուրդքն Խաչէնու և բոլոր վիճակքն Աղուանից արզ գրեն շահ Սէֆուն, թէ ի բնէ մեք Էջմիածնի եմք վիճակք և այժմ կամիմք լինիլ, Գանձասարու կաթուղիկոսն ի վերայ (մեր) մի իշխեսցէ221։ Եւ շահն հրաման հանէ, զի Էջմիածնի լիցին հնազանդք և նմա տայցեն զնուիրակութիւնս։ Գոյ ահա ի Սուրբ Աթոռս այս ռաղամս, զոր գտցես ի յերեսն գրեալ ցուցակաւն և ( ) համարով գրեցեալ ի թուին տաճկաց ՌԽԴ. (1634)։ Սոյնպէս և յետ ԺԶ. (16) ամի, բոլոր ժողո վուրդքն Շիրվանու և Շամախու երկրին արզ առնեն երկրորդ շահ Ապասին, թէ մեք ի բնէ Էջմիածնի եմք եղեալք վիճակ և զմեր նուիրակութիւնն նմա եմք տուեալ, նոյնպէս և այժմ կամիմք և Գանձասարու կաթուղիկոսն ի վերայ մեր մի իշխեսցէ։ Եւ շահն ևս ռա ղամ գրէ, զի այսպէս լիցի ի տաճկաց թուին ՌԿ. (1650) ի ժամանակս Փիլիպպոս կա թուղիկոսին222։ Գի՛տ զայս ռաղամս յերեսն գրեցեալ ցուցակաւն և ( ) համար նշա նաւն։ Ապա և սոյն Գրիգորս ի ՌՃԲ. (1653) թուոջն վախճանի և հրամանաւ նոյնոյ տեառն Փիլիպպոսի նստի յԱթոռն Աղուանից տէր Պետրոս ի նոյն թուոջն223։ Եւ ի ՌՃԴ. (1655) թուոջն մերում վախճանի տէր Փիլիպպոս և նստի յԱթոռս հայոց տէր Յակոբ Ջուղայեցին և յաւուրս սորա ի ՌՃԻԴ. (1675) թուին, մինչ սա ի Ղազվին224 քաղաքն էր ... ի Ջուղայ, վախճանի տէր Պետրոս կաթուղիկոսն Աղուանից և նստի յԱղուանս Սիմօն ինքնընծայ և անձնահաճ լրբութեամբ թարց հրամանի տեառն Յակո բայ և մանաւանդ թողլով զաթոռն Գանձասար ժողովեալ զինչս և զարդիւնս աթոռոյն ի գեօղն իւր և անդ նստի յենլով ի յայլազգ իշխօղ գեղջն իւրոյ։ Վասն որոյ և Յակոբ կաթուղիկոսն բանադրէ զսա և կոչեալ զաբեղայ մի յԱղուանից Երեմիա անուն, որում ևս ի միում նուագի տայ զեպիսկոպոսութիւն և ձեռնադրէ զնա կաթուղիկոս և առաքէ ի յԱղուանս ի Գանձասար յաթոռն նոցա, զոր թէպէտ ընդունին բոլոր վիճակքն, սա կայն ոչ լռէ բանադրեցեալն Սիմօն, վասն որոյ ոչ սակաւ լինի կռիւ և խռովութիւն ի մէջ Երեմիայի և Սիմօնի և աղմուկ ի յերկիրն։ Եւ Յակոբ կաթուղիկոսն ևս ոչ սակաւ ջանայ և համոզէ ի խաղաղութիւն, մինչ զերկուսն ևս բերէ ի Սուրբ Աթոռս Էջմիածին և

յետ բազմիցս խրատելոյն առնու զձեռագիր ի Սիմօնէն նզովիւք հանդերձ, զի լռեսցի ի կաթուղիկոսական գործոց, այսինքն՝ յեպիսկոպոս ձեռնադրելոյ և ի մեռոն օրհնելոյ, այլև յազգականաց իւրոց մի ևս լինիցի ոք կաթուղիկոս225։ Քանզի այս թիւր և անկանօն սովորութիւնս յառաջնմէ և նարդեանս ևս գոյ յԱղուանս և ի Սիս ևս, զի ազգականք կաթուղիկոսացն յառաջադրեն զինքեանս ի կաթուղիկոսութիւն, որպէս զհայրենի ժառանգութիւն համարելով իւրեանց, յորմէ ոչ սակաւ ծնանին կռիւք ի յազգականսն և երկճղութիւն և խռովութիւն ի ժողովուրդսն։ Զայսպիսի գիր մի գրէ Սիմօնն և կնքէ և կնքեցուցանէ ևս քանեաց իւրայնոց եպիսկո պոսաց և տայ Յակոբայ կաթուղիկոսին ի ՌՃԻԶ. (1677) թուոջն մերում, որ ահա նոյն գիրն կայ ի Սուրբ Աթոռոջս։ Եւ թէպէտ այսպէս առնէ կաթուղիկոսն Յակոբ, սակայն և այսու ոչ վերջանայ վէճ և կռիւն նոցա, մինչ մեռանի Յակոբ կաթուղիկոսն և յաջորդէ զտեղին Եղիազարն Հռօմկլայեցի ի ՌՃԼ. (1681) թուոջն մերում։ Ապա հասանի բողոքն Սիմօնին և Երեմիային յականջն Եղիազար կաթուղիկոսին և սկսանին զսա զզուեցուցանել և բազմիցս ցաւեցուցանել։ Վասն որոյ և սա գրէ քա նիցս և յանդիմանէ զՍիմօնն և հրամայէ լռել և յոչ լռելն նորա, բերէ զերկոսեանն ևս յԱթոռս Էջմիածին և առաջի սրբոյ Իջման տեղւոյն բազմաժողով սիւնհոդոսիւ և սոս կալի երդմամբ հաշտեցուցանէ զերկուսն ընդ միմեանս և կանօնադրէ, զի ի միասին նստիցին ի յաթոռն Գանձասար, զՄեռօն և զեպիսկոպոս ի միասին ձեռնադրեսցեն և թարց միմեանց և արտաքոյ Աթոռոյն ոչ ձեռնադրութիւն առնիցեն և ոչ Մեռօն օրհնի ցին և զարդիւնս աթոռոյն ի միասին առեալ (175ա) ի պէտս աթոռոյն արկցեն ի գործ և վասն անձնական ախտից և յազգականս իւրեանց մի վատնեսցեն։ Եւ զայլս այս պիսիս կանօնս ի վերայ եդեալ՝ առաքէ զնոսա յԱղուանս։ Գրէ և առ ժողովուրդսն, զի եթէ այսոքիւք կանօնիւքս մնայցեն, ընդունիցեն զնոսա և թէ մին ի նոցանէ շեղիցի, մի ընդունիցին զնա։ Սակայն ևս շեղի և յամառի Սիմօնն, յորմէ գրեն քանիցս զգիրս գան գատանաց առ Եղիազարն։ Վասն որոյ և Եղիազարն գրէ՝ մի ընդունիլ զՍիմօնն, այլ զԵրեմիայն միայն, որք ահա նոյնոց թղթոց օրինակքն Եղիազարու կան յԱթոռոջս։ Նոյնպէս և բոլոր երկիրն Աղուանից ժողովս արարեալ կարգաւորօք և աշխարհականօք խոտեն և ընկենուն զՍիմօնն ըստ գրեցելոյն Եղիազարու և ընդունին զԵրեմիայն, որոց բազմակնիք թուղթն առ Յովանէս կաթուղիկոսն է և օրինակն ահա գոյ յԱթոռոջս226։ Մեռանի ԵղիազարնI ի ՌՃԵ. (1656)227 թուոջն մերումII և յաջորդէ զտեղին Նահապետն Ուրհայեցի ի նոյն թուոջն։ Իսկ Սիմօնն և Երեմիայն մնան հակառակք միմեանց և աղմկեալ երկրօքն, մինչև ի ՌՃԽԹ. (1700) թուոջն Երեմիայն մեռանի և ի

ՌՃԾ. (1701) թուոջն Սիմօնն մեռանի յաւուրս Նահապետ կաթուղիկոսին մերոյ228։ Ապա յետ վախճանի երկուցն հազիւ թէ սկսեալ էր զխաղաղութիւն գտանել երկիրն նոցա Եսայի ոմն անդէն ինքնընծայ լինի և նստի կաթուղիկոս յԱղուանս ի ՌՃԾԱ. (1702) թուոջն՝ թարց գիտութեան և հրամանի Նահապետ կաթուղիկոսին մերոյ229։ Առ յորս գրէ զթուղթս մեղադրանաց Նահապետ կաթուղիկոսն և հարկէ գալ ի Սուրբ Աթոռս Եսայի կաթուղիկոս կոչեցելոյն։ Եւ նորա թէ՛ ի յանցաւոր գոլոյն, թէ՛ ի յաղքատութեանց և ի պարտուց և ի պակասութեանց իւրեան և Աթոռոյն և թէ՛ վասն ինքնագլուխ նստե լոյն յանընդունակ լինիլն ևս ի բազմաց հարկեցեալ խոնարհի և գայ ի Սուրբ Էջմիա ծին ի յոտս Նահապետին և զինքն ենթադրէ իշխանութեան նորա։ Եւ Նահապետն ևս սիրով ընկալեալ վերստին կաթուղիկոս հաստատէ և առաքէ յԱղուանս, գրելով և զկոնդակս յանձնարարականս և պատուիրականս առ երկիրն, զի ամենեքեան հնա զանդութեամբ ընդունիցին զԵսային ի կաթուղիկոս իւրեանց և զամենայն արդիւնս Աթոռոյն ի նա հասուսցեն, օգնելով և պարտուցն ի ՌՃԾԲ. (1703) թուոջն մերում, որ ահա նոյն կոնդակի օրինակն կայ ի Սուրբ Աթոռոջս։ Բայց, որպէս ոչ կարէ երկիր աղտաղտին զջուր քաղցր ունիլ, նոյնպէս և երկիրն Աղուանից և սևագլուխք նոցին զխաղաղութիւն և զմիութիւն պահել։ Քանզի ի մեռանիլն Նահապետ կաթուղիկոսին մերոյ ի ՌՃԾԴ. (1705) թուոջն, մինչ անկաթուղիկոս մնաց Սուրբ Աթոռս ԺԶ. (16) ամսոց չափ ի հինգերորդ ամի կա թուղիկոսութեան Եսայեայ Ներսէս անուն ոմն սևագլուխ յազգէ վերոյ յիշեցեալ բանադրեցեալ Սիմօն կաթուղիկոսին ի յԱղուանս կաշառօք և խաբէութեամբ օծանի կաթուղիկոս խոչ և սատան Եսայեայ ի ՌՃԾԵ. (1706) թուոջն մերում։ Սա էհաս յաւուրս մեր, որ և զգլուխս մեր թէ որքան ցաւեցուցման եղև պատճառ ի տեղւոջն ասասցուք և սա իսկ եղև պատճառ այսքան երկարացուցման ճառիս Աղուանից, որպէս տեսանելոց ես այսուհետև մինչև ի կատարածն զորպիսութիւն սորին։ Տե՛ս դու արդ զքանեօք եղա նակօք անհամութիւն և ապօրինաւորութիւն Ներսէսիս այսմիկ նախ, զի ի կենդանու թեանն Եսայեայ օծանի, երկրորդ թարց հաւանութեան երկրին և հրամանի Էջմիածնի կաթուղիկոսացն ինքնագլուխ, երրորդ, զի ի ներքոյ նզովից և դատապարտութեան գո լով, քանզի նախնին սորա Սիմօն ձեռագիր էր տուեալ Յակոբ կաթուղիկոսին (որպէս ի վերդ յիշեցաւ), զի յազգէն իւրմէ կաթուղիկոս մի նստիցի վասն ազգականութեան։ Ապա ի գալ առաջիկայ ամին, յորում թիւն մեր եղև ՌՃԾԶ. (1707) ընտրեցաւ կա թուղիկոս հայոց Աղէքսանդր Ջուղայեցի և եկեալ նստաւ յԱթոռս Էջմիածին և իմացաւ զլրբութիւն Ներսիսի ապօրինաւորին և երկիրն Աղուանից ևս գանգատական բազ մակնիք թղթովք ծանուցանեն սմա։ Վասն որոյ և սա հրամայէ հարկիւ, զի երկուքն ևս գայցեն ի յԱթոռս ի յատեան, որք և եկին և մեծահանդէս ժողով արարեալ Աղէքսանդրի առաջի սրբոյ Իջման տեղւոյն և ի քննութիւն մտեալ գտանէ զՆերսէսն ամենայնիւ

պարտաւոր և դատապարտելի։ Վասն որոյ և ի հանդիսին հանդերձ բազմօք եպիս կոպոսօք (175բ) չարաչար բանադրէ զնա և լուծանէ ի կարգէն, որ և գրէ ի նոյն ՌՃԾԶ. (1707) թուոջն զկոնդակսն կանոնականս, որով և հաստատելով զնախնական ի Լուսաւորչէ անտի զկանօնսն (որ ի սրբոյն Գրիգորի փոխանորդացն առնուին զձեռ նադրութիւնն կաթուղիկոսքն Աղուանից) և մեղադրելով զնոսա ի նոյնս վերահաստատէ և զԵսային նորոգ կաթուղիկոս հաստատէ և առաքէ առ նոսա գրելով, թէ զերկրորդ Բակուր-Ներսէսն բանադրեցաք և զԵսային կարգեցաք, այսուհետև դմա հնազանդիլ պարտիք և ի Ներսեսին ի բաց կալ։ Գրէ և յատուկ զթուղթս բանադրանաց (բաց ի յայս կոնդակէս, զոր յիշեցաք), զոր ինքն կնքեալ, կնքեն և գլխաւոր եպիսկոպոսքն Աթոռոյս և երկրիս և առաքէ յԱղուանս, զոր և Աղուանից եպիսկոպոսքն կնքեն։ Իսկ ի յոչ դադա րիլն Ներսիսին ի չարութենէ վերստին ի ՌՃԾԷ. (1708) թուոջն գրէ կոնդակ մի ևս սոյն Աղէքսանդր կաթուղիկոսն ի յԱղուանս, յորում վերստին բանադրէ զՆերսէսն՝ Նեռն կո չելով և զընդունօղսն նորա և զձեռնադրեցեալսն ի նմանէ նեռնական և մեղադրէ զա ռաջնորդս և զիշխանս երկրին, որք սիրեն զնա և զկողմն նորա պահեն։ Եւ վերահաս տատէ զԵսային մեծաւ պատուիրմամբ։ Յիշէ և զկանօնն նախկին, որ ի սրբոյն Գրիգորէ անտի կաթուղիկոսքն Աղուանից ի յէջմիածնանիստ կաթուղիկոսացն առնուին զկարգն, ըստ օրինակի սրբոյն Գրիգորիսի թոռինն Լուսաւորչի230։ Այլև ի սոյն թուոջս սոյն Աղէքսանդր կաթուղիկոս գրէ զկոնդակ մի ևս յատկապէս ի վերայ Շամախու, Շիրվանու և շրջակայիցն, թէ թէպէտ դուք բնական Սրբոյ Էջմիածնի էք վիճակ և տէրունի, սակայն առաջին կաթուղիկոսքն մեր Գանձասարու Աթոռոյն են շնորհեալ վասն աղքատութեան նորին։ Վասն որոյ ի սէր եղբօր մերոյ Եսայի կաթուղիկոսին և վասն աղքատութեան և պարտուց Գանձասարու աթոռոյն զՁեզ և ես շնորհեցի, զի զձեր ար դիւնսն նուիրակական Եսայի կաթուղիկոսին տայցէք, իբր մեզ համարելով հասեալ։ (Եւ այս վերոյ յիշեցեալ չորեքկին թուղթս առ Յովանէս կաթուղիկոսն են և օրինակքն ահա գոն ի Սուրբ Աթոռոջս)։ Այլև ի ժամանակս յայսոսիկ նոյնպէս արզ առնեն շահ Սուլթան Հիւսէինին բոլոր Շիրվանու և Շամախու ժողովուրդքն, թէ մեք ի բնէ Էջմիածնի եմք լեալք թէմ և զնուիրա կութիւնս մեր նորին կաթուղիկոսացն եմք տուեալ, Գանձասարու կաթուղիկոսն ի վերայ մեր մի իշխեսցէ։ Եւ շահն ևս ռաղամ գրէ սաստիկ հրամանաւ, զի այսպէս լիցի ի ՌՃԻԴ. (1712) թուին տաճկաց, զոր գտցես յերեսն գրեցեալ ցուցակաւն և ՄԿԳ. (263) համար նշանաւն։ Ապա ի ՌՃԿԳ. (1714) թուոջն մերում վախճանի Աղէքսանդր կաթու ղիկոսն և յաջորդէ զԱթոռս սուրբ տէր Աստուածատուրն Համադանցի։ Եւ Ներսէսն մնայ բանադրեցեալ և անզեղջ։ Իսկ և Եսային թէ՛ ի խառնակմանց ժամանակին և թէ՛ ի բարձրավզութենէ, ոչ գայ երկար միջոցաւ առ Աստուածատուր կաթուղիկոսն մեր ի տեսութիւն, որպէս և սովորութիւն էր, զի ի նոր նստիլ կաթուղիկոսին Էջմիածնի,

Աղուանից կաթուղիկոսն գայր ի շնորհաւորել և ի տեսութիւն և մանաւանդ սմա շատ հարկաւոր էր և պարտ գալ, մտածելով զերախտիսն Աղէքսանդր կաթուղիկոսին և մա նաւանդ ներհակն իւր Ներսէսն կայր իսկ հակառակ ինքեան։ Վասն որոյ և Աստուա ծատուր կաթուղիկոսն մեր ևս բարկացեալ ի չգալն նորա, վերստին տէրունի առնէ զՇամախի, զՇիրվան, զՇաքի և զշրջակայսն սոցա և յինքն գրաւէ, որպէս յառաջն լեալ էր և Աղէքսանդր կաթուղիկոսն Գանձասարու էր շնորհեալ, որպէս ի վերդ յիշեցաւ, զորս և Աստուածատուրս վերստին զաւթէ և ինքն առաքէ առ նոսա նուիրակ և առաջ նորդ հանդերձ սրբով մեռոնաւ, որպէս ի մերումս ժամանակի ի ՌՄԺԴ. (1765) թուոջս ի Շամախեցւոց քանեաց հնագունից արանց լուաք, որք այնու ժամանակաւն լեալ՝ տեսեալ իսկ էին զնուիրակն և զառաջնորդն Շամախու ի Սրբոյ Էջմիածնայ գնացեալ հանդերձ մեռոնիւ։ Եւ տէր Զաքարիայ Աւագ քահանայն Շամախու ինքնին իւրով բերա նովն պատմեաց մեզ, թէ ես զերկու աստիճանն իմ ի Էջմիածնի նուիրակէն առի, որ առաջնորդ էր մեզ։ Ապա ի ՌՃԿԸ. (1719) թուոջն մերում Եսայի կաթուղիկոսն խոնար հեալ և մանաւանդ հարկեցեալ իսկ յաղքատութենէ գայ ի Սուրբ Աթոռս ի յոտս Աստուածատուր կաթուղիկոսին և խոստովանելով զյանցանս պատմէ զաղէտս աղքա տութեան և զի ներքոյ բազմաց պարտուց անկանիլն գթացեալ ի նա Աստուածատուր կաթուղիկոսին, զկոնդակ մի շնորհէ նմա ի վերայ Շամախու և շրջակայիցն, զի ընկալ ցին զԵսայի կաթուղիկոսն և զնուիրակական արդիւնսն ի նա յանձնեսցեն, որպէս նուիրակի ի Սրբոյ Էջմիածնէ գնացելոյ։ Սակայն և այսու ոչ լինի ընկալեցեալ ի նոցունց Եսային, զի պատասխանեն երկիրն, թէ մեք Էջմիածնի եմք վիճակք, Գանձա սարու ոչ ունիմք զպարտս։ Ուստի Եսային վերստին հարկեցեալ գայ ի Սուրբ Էջմիածին առ Աստուածատուրն խնդրել զօգնութիւն ի ՌՃՀ. (1721) թուոջն մերում։ (176ա) Ապա և Աստուածատուր կաթուղիկոսն կրկին գրէ զկոնդակ ի վերայ Շա մախու, Շաքու, Ղաբալու231 և այլոց շրջակայիցն՝ ծանուցանելով նոցա զկանօնս ի սրբոյն Գրիգորէ անտի, թէ Աղուանից կաթուղիկոսքն, որպէս թոռն և որդի հնազանդ են լեալ Լուսաւորչի փոխանորդացն և նոքա ևս զնոսա, որպէս զորդի ի խնամս են պահեալ և օգնական են լեալ յամենայնի, իսկ երբեմն, եթէ ոմանք ապստամբք են գտանեցեալք ի դոցանէ զմէնջ, մեք ևս զխնամս մեր եմք բարձեալ ի դոցանէ, որպէս և առ ժամանակս մեր, մինչև ցայժմ Եսայի կաթուղիկոսն հեռացեալ էր ի յորդիութենէ, մեք ևս զհայրական խնամս մեր բառնալով՝ զձեզ տէրունի արարաք, այժմ որովհետև վերադարձաւ առ մեզ ի հնազանդութիւն, վասն որոյ և մեք վերանորոգեցաք զվաղեմի հայրական սէրս մեր և զձեզ վերստին շնորհեցաք եղբօր մերոյ Եսայի կաթուղիկոսիդ, թէպէտ մեր էիք բնական և մեր էք, սակայն մեք մերով կամաւ և յօժարութեամբ դմա շնորհեցաք ի սէր դորին և վասն աղքատութեան Գանձասարու Աթոռոյն։ Այսուհետև պարտիք հնազանդիլ և ընդունիլ զԵսայի կաթուղիկոսդ ձեր, որում ներհակքն մեզ են

ներհակք և այլ այսպիսիք։ Զկոնդակ մի ևս գրէ ի վերայ Կէնճայու եկամուտ ժողովրդոց և վաճառականացն, որք պատճառելով, թէ ի Սուրբ Էջմիածնի թեմէն եմք, զարդիւնս ինչ ոչ տային Եսայի կաթուղիկոսին, թէ որովհետև և վիճակս Գանձասարու էք գտա նեցեալք ի ներկայումս զկտակ, զհոգեբաժին և զայլս այսպիսիս հասս տուք Եսայի կաթուղիկոսիդ, զի ի դա հասեալն, որպէս թէ մեզ է հասեալ։ Զկոնդակ մի ևս ժողովա րարութեան ի վերայ Նախիջևանու, Գողթնեաց, Ղափանու և Թիլֆիզու տայ Եսայի կաթուղիկոսին, զի զկամաւոր ողորմութիւնս տալով օգնեսցեն պարտուց նորին։ Եւ այս վերոյ գրեցեալ չորեքկին կոնդակաց զմիոյ օրինակն միայն առաք, իսկ երիցն ոչ, որք այժմ առ Յովանէս կաթուղիկոսն են։ Ապա ի ՌՃՀԴ. (1725) թուոջն մերում վախճանի Աստուածատուր կաթուղիկոսն մեր, և Եսայի կաթուղիկոսն Աղուանից այսպէս ի հնազանդութեան կացեալ և սա վախճանի ի գալ ամին ի ՌՃՀԵ. (1726) թուոջն։ Իսկ բանադրեցեալն Ներսէս, մինչև ցայս վայր մնայր ի ներքոյ կապից և տարագիր աստ և անդ։ Իսկ ի յայսոսիկ ժամա նակս կարի վրդովեցաւ երկիրս Արևելեան, զի զօրքն Լեկզեաց232 եկին առին զՇամա խի և զշրջակայ երկիրն և զԳանձասարու աթոռն կողոպտեցին։ Ի Ղանդահարու233 ազգն Աղուանից զերկիրն Խորասանու և զթագաւորանիստ քաղաքն պարսից առին և տիրեցին։ Ուռուսքն234 զԳիլանու երկիրն առին։ Օսմանցիքն զերկիրս Արարատեան, զՆախիջևան, զԴաւրէժ, մինչև ի Համատան, զԹիլֆիզ, զԿենճէ և զայլս կողմունսն զայնոսիկ առին։ Եւ այլովք այսպիսեօք յարուցմամբք կայր վրդովեցեալ կողմունքս այսոքիկ։ Եւ ի ՌՃՀԵ. (1726) թուոջն մինչ մեռաւ Եսայի կաթուղիկոսն Աղուանից և երկիրն ևս անկաթուղիկոս մնաց, Ներսէսն այն բանադրեցեալ սկսանի գալ յառաջ և վարել զկաթուղիկոսութիւն երկրին ոչ ինչ խղճահարեցեալ ի բանադրեցեալ գոլոյն և անհաստատ և վայրենաբարոյ երկիրն Աղուանից ևս ընդունին ոչ ինչ առնելով զփոյթ։ Իսկ ի սոյն ՌՃՀԵ. (1726) թուոջս նստի և յԱթոռս Էջմիածին տէր Կարապետն Զէյ թունցի, որոյ գոլով ծեր և կարճակեաց և ժամանակն ևս անձեռնտու, ոչ ինչ արարեալ (176բ) զփոյթ զՆերսէսն վախճանի ի ՌՃՀԸ. (1729) թուոջն մերում։ Զկնի Կարապետին յաջորդէ զտեղին տէր Աբրահամ Մշեցին ի ՌՃՀԹ. (1730) թուոջն մերում։ Ի ժամանակս սորին Ներսէսն այն գայ ի Սուրբ Աթոռս կեղծաւորեալ և չքմեղս համարելով զինքն ոչ ինչ յայտնէ զյանցիցն իւրոց և ոչ խնդրէ զարձակումն։ Եւ Աբրահամս այս ևս գոլով աղաւնամիտ, հեզահոգի և խղճաբարոյ (թէև գիտաց ևս զորպիսութենէ նորին), որպէս թէ անգէտս դնելով զինքն՝ սիրով ընդունի զնա և յետս դարձուցանէ։ Վախճանի և Աբրահամ կաթուղիկոսն մեր ի ՌՃՁԳ. (1734) թուոջն մերում և յաջորդէ զտեղին տէր Աբրահամ Կրետացին ի նոյն թուոջն։ Առ սովաւ ևս գայ նոյն Ներսէսն ի Սուրբ Աթոռս նոյնով կերպիւ, որպէս յառաջն և այս Աբրահամս թէպէտ էր խելացի և ահարկու և յամենայնի հանճարեղ, սակայն գտանեցաւ յաւուրս Նատր շահին (որոյ զպատմութիւնն

յայլուրեք գրեցաք), ընդ որով միշտ զբաղեցեալ գոլով և թէ չգիտաց ևս զորպիսութիւն Ներսիսին, զի ի Յունաստանէ նոր էր եկեալ և անտեղեակ կողմանցս մերոց և թէ գիտաց ևս զանց արար, ինչևիցէ։ Եւ սա սիրով ընկալեալ զՆերսէսն և վերադարձոյց յերկիրն իւր։ Վախճանի և այս Աբրահամ կաթուղիկոս ի ՌՃՁԵ. (1736) թուոջն և յաջորդէ զտեղին տէր Ղազար Ճահկեցին ի ՌՃՁԷ. (1738) թուոջն, որ էր այր ճոռոմաբան, խելացի և վրէժխնդիր յանցաւորաց։ Եւ յերկրորդ ամի հայրապետութեանն ի ՌՃՁԸ. (1739) թուոջն ևս եկն նոյն Ներսէսն նոյնով կեղծաւորեալ կերպիւ ի Սուրբ Աթոռս, կարծելով թէև զսա խաբէ և զերծանի։ Սակայն Ղազարս այս հնարագիտութեամբն իւրով և մանաւանդ միջնորդութեամբ շամախեցի Յակոբ վարդապետին (որ յետոյ եղև կաթու ղիկոս) որսացեալ զՆերսէսն ետ խոստովանիլ ինքնին զյանցանս իւր, որ և ակամայ կամօք յայտնեաց զբանադրեցեալ գոլն իւր և զյայնքան ժամանակ անփոյթ առնլով պաշտելն զկարգն և ապա խնդրեալ զարձակումն։ Վասն որոյ և Ղազար կաթուղիկոսն ևս յետ սիրով մեղադրելոյն և յուսադրելոյն, արձակէ զնա ի կապիցն և առնու ի նմանէ զձեռագիր նզովիւք և հաստատուն ուխտիւք, զի մի ևս ապստամբիցի յԱթոռոյս Էջմիածնի և երկրին իւրոյ պատուիրեսցէ և ինքն ևս կտակ աւանդեսցէ, զի զկնի իւր թարց հրամանի Էջմիածնի կաթուղիկոսացն և մանաւանդ վասն ազգականութեան իւրոյ զոք կաթուղիկոս մի դնիցեն յԱղուանս։ Եւ այսու ոճով զկոնդակ մի ևս գրէ երկրին Աղուանից, կնքէ ինքն և կնքեցուցանէ գլխաւոր եպիսկոպոսաց Սրբոյ Աթոռոյս, կնքե ցուցանէ նաև նոյնոյ Ներսիսին և ընդ նմա եղելոց եպիսկոպոսաց և առաքէ ընդ Ներ սիսին ի յԱղուանս, գրելով և հարկելով, զի և յերկրոջն եղեալ եպիսկոպոսունքն և իշխանքն ևս կնքեսցեն և հաստատուն պահեսցեն զայն ուխտ և կանօն (այժմ Ներսիսի տուեալ ձեռագիրն ահա գոյ ի Սուրբ Աթոռոջս)։ Իսկ զկոնդակն, զոր տարաւ ի յերկիրն ոչ գիտացաք թէ ունի՞ն, եթէ անյայտ արարին։ Ապա յօրէն յայնմանէ, որպէս թէ եղև օրինաւոր կաթուղիկոս Ներսէսս այս և մնաց ի հնազանդութեան Սրբոյ Աթոռոյս և տևեաց ևս ի ժամանակս Ղազարու, Մինասայ, Աղէքսանդրի և Յակոբայ Շամախեց ւոյն, որ ի վերն յիշեցաւ, մինչև ի ՌՄԺԲ. (1763) թիւս մեր, յորում վախճանի հազիւ թէ։ Արդ յայսմ թուոջ և մինչ կենդանի էր յԱթոռոջս Շամախեցի Յակոբ կաթուղիկոսն, յոր ժամ հասանի մահուան հիւանդութիւն Ներսիսիս այսմիկ, եղբօր որդոց սորին ման կագոյն աբեղայ մի Իսրայէլ անուն (զոր ի տղայութեանն էր եպիսկոպոս արարեալ Ներսէսն այսու մտօք) օծանի կաթուղիկոս Աղուանից ի Կէնճէ (յենլով և յուսալով ի Շահվերտի235 կոչեցեալ խանն տեղւոյն և յոմանս անձնահաճ և կամակոր մէլիք կոչե ցեալս, որք ընդ իւրեան տարագրեցեալք էին յերկրէն իւրեանց ի Կէնճէ)՝ թարց գիտու թեան Յակոբայ կաթուղիկոսին և առանց համակամութեան և գիտութեան երկրին Աղուանից։ Արդ զինչ կարծես դու զսմանէ և զխղճմտանաց սորին, այսինքն՝ զԻսրայէլէս, զի նախապէս ազգականն իւր Սիմօն կաթուղիկոսն (որ ի վերն յիշեցաւ) տուեալ

ձեռագիր նզովիւք և Ներսէսն զնոյն երկրորդեալ վասն ազգականաց չլինիլ կաթուղիկոս և թարց հրամանի մերոց (177ա) կաթուղիկոսաց ոչ առնել։ Եւ այս Իսրայէլս զայսց ամենեցունց անփոյթ արարեալ առնէ զայս անկարգութիւն։ Արդ յորժամ ձեռնադրի այս Իսրայէլս կաթուղիկոս և Ներսէսն մեռանի ի նոյն յաւուրսն, գրեն ապա զթուղթս աղերսանաց առ Յակոբ կաթուղիկոսն ինքն Իսրայէլն և իւր համախոհ մէլիքքն, զի ընկալցի զԻսրայէլն և զյանձնարարական և զպատուիրնական կոնդակս գրեսցէ յեր կիրն Աղուանից ի յընդունիլ զնա։ Իսկ և Յակոբ կաթուղիկոսն, մինչ և ինքն իսկ էր միջնորդ լեալ Ներսիսի արձակմանն և ձեռագիր տալոյն առ Ղազար կաթուղիկոսիւն (որպէս ի վերն յիշեցաք), գրէ առ նոսա զթուղթս մեղադրականս և յանդիմանականս՝ յիշեցուցանելով նոցա զՆերսիսի ուխտն և զձեռագիրն և զազգականս կաթուղիկոս չառնելն և զայլս, ըստ իմաստնաշատ մտաց իւրոց և ցուցանէ զկաթուղիկոս անուա նեալն և զընդունօղսն յանցաւորս և պարտաւորս, որոյ գրեալ կոնդակին օրինակն ահա գոյ ի Սուրբ Աթոռոջս։ Եւ ինքն Յակոբ կաթուղիկոսն յետ գրելոյն առ նոսա զգիրս զայս ի նոյն ՌՄԺԲ. (1763) թուոջն վախճանի։ Զկնի որոյ յաջորդէ մերս նուաստութիւն ի նոյն թուոջն։ Սոյնպէս և առ մեզ գրեցին անյապաղ նոյն Իսրայէլ կոչեցեալն և իւր ընտրօղքն ի Կէնճէու, իբր զի ընդունիցիմք զնա և գրիցեմք ևս ի վերայ բոլոր վիճակին ի յընդունիլ։ Եւ մեք ևս գրեցաք ըստ գրեցելոյ Յակոբայ կաթուղիկոսին զմեղադրանս յիշեցուցանելով նոցա զնախնաւանդ կանօնսն և յանցաւորութիւնն նոցա և հարկե ցաք, զի զԻսրայէլն առաքեսցեն առ մեզ, զի եթէ բոլոր վիճակն կամի զնա ըստ նախ նեացն կարգի կաթուղիկոս արարեալ՝ առաքեսցուք զնա։ Բայց գրեցին նոքա ևս քանիցս առ մեզ ըստ նոյնոյ մտացն՝ ժամադրութեամբ խաբելով զմեզ, թէ յայս ինչ ժամանակ առաքելոց եմք և ինքն ևս, թէ գալոց եմ դու գրեա ի վիճակս մեր ի յընդու նիլ, սոյնպէս և Շահվերտի կոչեցեալ խանն Կէնճէու գրէր մեզ վասն Իսրայէլին, նոյն պէս և մեք գրեցաք նոցա ըստ նոյնոյ մտաց մերոց ի գալ և ապա առնուլ զխնդրելին, սակայն ոչ նա եկն և ոչ մեք տուաք։ Ապա ի սոյն ՌՄԺԲ. (1763) թուոջս, մինչ այսպէս թղթոց երթևեկութիւնք լինէր ի մէջ մեր և կէնճէցւոցն ի Գանձասարու կուսէն, մէլիքք ոմանք և այլք մարդիկք աշխար հականք և վարդապետք մինչև Ծ. (50) հոգիք, հանդերձ բազմակնիք թղթով և գրեամբք բազմօք առ մեզ236 և Հիւսէին Ալի կոչեցեալ խանն մեր, որ նստիւր յԵրևան, նաև գրով և մարդով Փանահ խան կոչեցելոյն երկրին Խամսայու237, առեալ զոմն վարդապետ Յովանէս անուամբ եկին ի Սուրբ Աթոռս առ մեզ, իբր, զի զնոյն Յովանէս վարդա պետն ձեռնադրիցեմք կաթուղիկոս Աղուանից, ասելով, թէ Իսրայէլն ինքնագլուխ և թարց մերոյ գիտութեանն եղև կաթուղիկոս և ի յաթոռն Գանձասար ևս ոչ գայ, վասն որոյ մեք զնա ոչ կամիմք, որք և երկրաւ վարդապետօք և ժողովրդօք բազմակնիք թուղթ ևս ունէին գրեցեալ հաստատուն ուխտիւ, թէ ով ոք զԻսրայէլն ընդունի, նզովեալ

եղիցի238։ Մեք զՅովանէսն կամիմք և ընդունիմք, որք թէ որքան ցաւեցուցին զմեզ տաճկօք և հայովք յաւուրս քանիս, ոչ ևս երկարեմք, միայն, թէ ի սկզբէն մինչև ի վերջն մեր պատասխանին այս եղև նոցա, թէ ահա Իսրայէլն օծեալ կաթուղիկոս նախքան զդա նստի ի Կէնճէ, մի առնէք զայդ անկարգութիւն և մի արկանէք զայդ երկճղութիւն ի յերկիրդ ձեր և զայլս այսպիսիս։ Ահա ի Կէնճէու ևս այսպէս գրեն մեզ, թէ մեք զԻսրա յէլն կամիմք և ոչ զայլոք ցուցաք ևս գրեանս նոցա և, թէ ահա գրեն մեզ ևս, թէ զԻսրա յէլն առաքելոց եմք առ քեզ։ Ուրեմն համբերեցէք և դուք յաւուրս քանիս, մեք ևս գրեսցուք ի Կէնճէ, զի գայցէ Իսրայէլն և հաշտեցուսցուք զձեզ և զնա կաթուղիկոս հաստատել տացուք ձեզ, զի միապետութեամբ հովուեսցէ զձեզ և զայլս այսպիսիս յորդորականս և համոզիչ բանս թէպէտ ասացաք նոցա, բայց ոչինչ եղև օգուտ և ոչ բնաւ լուան, այլ ասացին, թէ եթէ դու ոչ ձեռնադրիցես զՅովանէս վարդապետս մեր կաթուղիկոս մեզ, մեք տարեալ ի Գանձասար ձեռնադրեմք զսա մերովք եպիսկոպոսօք, որոց թէպէտ (177բ) և մեք ասացաք բազմիցս, թէ մի առնիցէք զայդ, զի յետոյ մեծ խռովութեան պատճառ լինիք և թէ աստ ոչ մնայք, գոնէ գնացեալ անդ համբերեցէք, մինչև Իսրայէլն եկեսցէ առ մեզ, մեք զբանն ի խաղաղութիւն վերջացուսցուք։ Նոյնպէս և Յովհանիսին ընտրեցելոյն նոցա պատուիրեցաք հարկիւ, թէ մի գուցէ ձեռնադրիցիս, որ յետոյ զմեծ զղջումն կրելոց ես։ Սակայն ոչ եղև նոցա լսելի պատուէրն մեր, այլ ի գնալն ի մէնջ ի Գանձասար, ձեռնադրեն և զՅովանէսն կաթուղիկոս ի սոյն թուոջս։ Ապա այնուհետև անկաւ մեծ կռիւ և երկփեռեկտումն ի յերկիրն Աղուանից, զի ի Կէնճէու հայքն և իւրեանց Շահվերտի կոչեցեալ խանն ի մի կողմն և Խամսայու և Գանձասարու հայքն և Փանահի տղայ Իպրահիմ Խալիլ կոչեցեալ խանն իւրեանց ի մի կողմն, տե՛ս դու այսուհետև և զմեր ցաւն, թէ զինչ և զորքանս կրեմք ի յերկաքանչիւր կողմանցն, զի յերկուց կողմանցն ևս անդադար մարդ առաքեն և գիրս գրեն մեզ, խանքն և հայքն ի Կէնճէու գրեն, թէ զմեր կաթուղիկոսն ընկալ և վասն սորա գրեա՛ ի վիճակս Աղուանից, զի ընդունիցեն զսա և մի զՅովանէսն, զի եթէ զմերս խոտեցեր և զՅովանէսն ընկալար, գիտեա՛, զի բազմաց արեանց հեղման պատճառ լինիս։ Սոյն պէս և ի Խամսայու և ի Գանձասարու գրեն, թէ զՅովանէս կաթուղիկոս մեր ընկալ և վասն սորա գրեա, նոյնպէս և առ Հիւսէին Ալի կոչեցեալ խանն մեր գրեն, թէ հարկես ցես քում խալիֆայիդ, զի զմերն ընկալցի։ Իսկ միջասահման տեղեաց ժողովուրդքն նոցին, այսինքն՝ Շամախու, Շիրվանու, Դարբանտու և այլոց տեղեաց ժողովուրդքն գրէին մեզ աղաչանօք, թէ զորն կամիս հաստատեա, միայն թէ զմիապետութեան հնարս գիտ, զի գիտասցուք, թէ որում հնազանդիլ և հետևիլ պարտ է, որոց իւրաքան չիւրոց գրեցեալ գրեանքն գոն ի Սուրբ Աթոռս։ Արդ զգլխացաւութիւնսն զորս կրեցաք մեք յիւրաքանչիւրոց կողմանցն ոչ կարեմք ի գիր արկանել։ Եւ մեք այսպէս պատաս խանեցաք միշտ իւրաքանչիւր կողմանցն. տաճկացն գրելով, թէ այս ոչ է ձեր գործ, դուք

մի ձեռնամխիք ի յայս և հայոցն գրելով, թէ երկուք ընտրեցեալքն ևս ապօրինաւորք են և անընդունակք։ Եթէ կամիք զխաղաղութիւնն ձեր, զերկուսն ևս առաքեցէք առ մեզ, զի և մեք զորն կամի Աստուած զնա հաստատեալ ի ձեզ դարձուսցուք։ Տևեաց այս կենա մաշ խռովութիւնս յամս երիս։ Ապա ի ՌՄԺԴ. (1765) թուոջն Խամսայու Իպրահիմ Խալիլ խանն և բոլոր ժողո վուրդքն բազմակնիք թղթով և գրեամբք և քանեօք եպիսկոպօսք և իշխանօք, վերստին զՅովանէս կաթուղիկոս կոչեցեալն իւրեանց առաքեցին առ մեզ, գրելով, թէ կամիս զՅովանէսդ հաստատեա, կամիս զԻսրայէլն և զայլ ոք զոր և կամիցիս մեզ ընդունելի է, միայն թէ խնդրեմք մեք ի քէն, զի ով ոք և իցէ ի յաթոռս մեր Գանձասար նստիցի և զսա հաստատուն պահեսցէ, զի յայլ տեղիս նստօղ կաթուղիկոսն ոչ է մեզ ընդունելի։ Եւ մինչ այս այսպէս եղև և մեք ասացաք սոցա, թէ որովհետև մարտն ձեր վասն աթո ռոյն է և ոչ կաթուղիկոսի ի բաց կացէք դուք ի Յովհանիսէդ, մեք զկաթուղիկոս մի յաթոռդ ձեր հաստատեսցուք, որք և յանձն առին, թէ երկիրն և թէ Յովանէսն։ Ապա և մեք հրաժարեցուցաք զՅովանէսն ի կոչմանէն և պահեցաք առ մեզ։ Եւ գրեցաք ի Կէնճէ առ Շահվերտի խանն և առ հայսն, թէ ահա մեք զՅովանէսն հրաժարեցուցաք և առ մեզ ունիմք, դուք զԻսրայէլն եթէ կամիք, զի հաստատեսցի, առաքեցէք առ մեզ և մեք ըստ օրինի և ըստ նախնական աւանդութեան կաթուղիկոս հաստատեալ առաքեսցուք կոնդակաւ ի Գանձասար, եթէ կամի զՅովանէսն ևս ընդ ինքեան տանիցէ ի ծառայու թիւն իւրեան և թէ ոչ՝ առ մեզ պահեմք զՅովանէսն։ Քանզի երկիրն զկաթուղիկոսն ի յաթոռն նստիլ կամին։ Զսոյն ոճ գրեցաք և ի Թիլֆիզ Հերակլ արքային, զի սաստեսցէ Շահվերտի խանին ի յառաքել զԻսրայէլն և հարկեցաք ևս Թիլֆիզու առաջնորդ Զաքա րիայ վարդապետին ի գնալ ի Կէնճէ և ի ծանուցանել զմիտս մեր խանին, հայոց (178ա) և Իսրայէլին և ի բերել զնա, որ և ըստ գրեցելոյ մերոյ գնացեալ Զաքարիայ վարդապետին հանդերձ մարդով և գրով Հերակլ արքային ի Կէնճէ և շատ ջանացեալ և յետ բազմաց բանակռուութեանց և խօսից, ոչ եկն Իսրայէլն յԱթոռս, այլ մանաւանդ զլրբութիւնն ի ծայր հասուցեալ՝ գրեցոյց կէնճեցւոցն և խանին իւրոյ առ մեզ, թէ կաթուղիկոս մի դու ես և կաթուղիկոս մի սա, ընդէ՞ր պարտի սա ի յոտս քոյ գալ և թէ զՅովանէսն մեք բանիւ եմք արարեալ, կորո զդա, միթէ՞ կաթուղիկոս էր դա, զոր հրա ժարեցուցանել գրես մեզ, այլ մի ևս երկարացուցաներ և գրեր մեզ։ Ահա գրեցաք քեզ։ Եւ զայլս այսպիսիս ամբարտաւանական զրոյցս գրեալ էին մեզ թէ՛ խանն և թէ՛ իսրա յէլեանքն։ Յայս յերիս ամս ներելոյն մերոյ անզգամութեան նոցին, զայսպիսի պտուղս կթեցաք ի նոցանէ։ Եւ Զաքարիայ վարդապետն դատարկ դարձաւ առ մեզ՝ պատմելով զլրբութիւն և զխստասրտութիւն Իսրայէլին239։ Ապա և մեք ի պահանջմանէ հարկին և ըստ իրաւանցն Աստուծոյ ի սուրբ և յաստուածակերտ յԱթոռոջս բազմաժողով հան դիսիւ և բազմօք արքեպիսկոպոսօք զԻսրայէլն լուծաք ի կարգէն և խոտեցաք ըստ

արժանւոյն։ Եւ հրաւիրեցաք զՅովանէսն ի պատարագ մատուցանել և յելանելն ի յաւանդատանէն եպիսկոպոսական զգեստիւք բերեալ առաջի Աւագ խորանին ի ծունկս չոքեցուցաք բացաւ գլխով առեալ զնափորտ ի վերայ մեր՝ ընթերցաք ի Մատ թէոսեան Աւետարանէն ի ԻԱ. (21) գլխոյն, ի ԻԸ. (28) համարէն (զառակն Քրիստոսի, որ ասէ, թէ բայց զիա՞րդ թուի ձեզ, առն միոջ էին երկու որդիք, մատուցեալ առ յառա ջինն, ասէ՝ երթ այսօր գործեա յայգւոջ) մինչև ցայն տեղին, թէ (յոյր վերայ անկցի, հոսեսցէ զնա)։ Ապա արկեալ զնշանն սուրբ ի պարանոցն, կախեալ զկոնքեռն ի գօտ ւոյն յաջ կուսէ և ետուք զգաւազանն ի ձեռն և ասացաք զպահպանեայն՝ տալով վերստին զիշխանութիւն և զպատիւ կաթուղիկոսական ի լուր ամենեցուն։ Եւ ապա մատոյց զպատարագն սուրբ հայրապետական պատուով։ Յիշեցուցաք և զանունն ի պատարագոջն զկնի անուան մերոյ, որքան առ մեզ եկաց, որովհետև նախապէս օծեցեալ էր, վասն որոյ խորշեցեալ ի կրկնելոյ, այսպէս արարաք, զի յորմէ առաք և զձեռագիր հաստատուն կնքով իւրով և վկայութեամբ բազմաց, զի մի ևս ապստամ բիցի ի յէջմիածնանիստ կաթուղիկոսացն, յորում գրեցուցաք և զայլս կանօնական բանս, որ ահա գոյ առ մեզ ի Սուրբ Աթոռոջս, զոր երկուս գրեցուցեալ, զմին ետուք Զաքարիայ վարդապետին, զոր ընդ նմա յղիցաք, զի և իւրեանց վիճակաց եպիսկոպո սացն և երևելի արանց կնքեցուսցեն և առ մեզ առաքեսցեն։ Ապա և գրեցաք զկոնդակ ի վերայ բոլոր երկրին Աղուանից վիճակին Գանձա սարու, յորում և ծանուցանելով զնախնական կանօնսն ի սրբոյն Թադէոսէ առաքելոյն և ի սրբոյն Գրիգորէ Լուսաւորչէն մերմէ, մինչև ցառ մեզ հաստատեալ բազմօք պատ մագրօք և վկայութեամբ, զի կաթուղիկոսքն Աղուանից ընդ ձեռամբ և հրամանաւ Լուսաւորչի փոխանորդ կաթուղիկոսացն են լեալք։ Գրեցաք, զի և ինքեանց գիտացեալ այսու կանօնաւ մնասցեն այսուհետև և պատուէր ևս, զի և զՅովանէսն գիտասցեն իւրեանց կաթուղիկոս այսուհետև և զԻսրայէլն ամենևին խոտեսցեն և մի ընդու նիցին240, զի լուծաք զնա ի կաթուղիկոսական կոչմանէն և ի պատւոյն՝ խնայելով ի յեպիսկոպոսական կարգն միայն, զոր ոչ առաք, որ ահա սոյնոյ կոնդակիս օրինակն գոյ ի Սուրբ Աթոռոջս։ Ընդ սմին գրեցաք և զայլս թուղթս ոմանս յանձնարարականս և պատուիրականս ի յերկիրն Աղուանից։ Եւ այսպէս մեծաւ փառօք և հանդիսաւորու թեամբ և ըստ արժանւոյն խիլայիւք առաքեցաք յաթոռն իւր ի Գանձասար, դնելով ընդ նմա և զվերոյ գրեցեալ Զաքարիա վարդապետն, զի ի յաթոռն հասուցեալ նստուսցէ և զպատուէրս և զկանօնադրութիւնսն մեր և զուխտադրութիւնսն Յովանէս կաթուղի կոսին իւրեանց ծանուսցէ բերանով ժողովրդեանն երկրին և զմիւս (179բ) ձեռագիրն, զոր տարան ընդ ինքեանս՝ կնքեցուցեալ բերցէ առ մեզ։ Եղև այս գործ ի ՌՄԺԴ. (1765) թուոջն մերում և ի դեկտեմբերի քսան և հինգնI։

ՎԱՍՆ ԱԽԹԱՄԱՐՈՒ ԿԱԹՈՒՂԻԿՈՍՈՒԹԵԱՆՆ ԵՒ ՆՈՐԻՆ ՈՐՊԻՍՈՒԹԵԱՆՆ

Զայսմանէ ճառեցաք ի վերդ ի Ժ. (10) գլուխն, թէ երբ սկսաւ և յինչ պատճառէ և զզիարդութենէ նորին, անդ տեսցես։ Իսկ աստանօր ոչ ևս վերակրկնելով զնոյնն, այլ զմնացելոցն շուրջ զայնու նիւթովն ի լոյս բերելով ի մերս ժամանակ հասուցից։ Արդ մինչ խափանեցաւ հայրապետութիւնն հայոց ի Սրբոյ Աթոռոյս Էջմիածնէ ի հինգ հարիւր վաթսուն և վեց թուականութեանս մերում ի յաւուրս Գրիգոր կաթուղիկո սին և փոխեցաւ ի Հռօմկլայն (որպէս ի վերն ասացաք ի Ժ. (10) գլխոջն ամենայնիւք պարագայիւքն), ապա և առ նովաւ հաստատեցաւ կաթուղիկոսութիւնն Ախթամարու կղզոյն ձեռամբ և հեղինակութեամբ Դաւիթ անուն վարդապետի ումեմն։ Անկան այնուհետև ընդ միմեանս երկոքին կաթուղիկոսունքն Հռօմկլայուն և Ախթամարուն, նա զնորին ընդունօղսն, զհետևօղսն և զձեռնադրեցեալսն բանիւ առնէր և խոտէր նա զնորինն, մինչ զմիմեանս ևս բանիւ արարին քանիցս անգամ։ Տե՛ս դու յայսմ միջոցի զորպէսն առաջնորդաց վարդապետաց, քահանայից և խղճալւոյ հասարակ ժողովր դոցն մերոց, թէ որպիսաբար կեան լիրբքն և անկարգքն, որպէս թէ բացարձակ գտեալ զճանապարհ աներկիւղ և անկասկած, զինչ և կամին առնեն։ Ամօթխածքն և երկիւ ղածքն հեղձամղձուկ լեալք յոգւոց հանելով մաշին և ի լռութեան նստին։ Եւ շատք ևս ի գլխաւորաց և երևելի վարդապետաց ոչ զմինն ի նոցանէ ընդունէին և հետևէին, որպէս Գոշ Մխիթարն, Վանականն, Տաթևացւոյ դպրատունն և այլք շատք։ Յաւուրսն յայնոսիկ, որովհետև և ազգն մեր ըստ մեծի մասին փոխեցան ի Հռօմկլայն և ի Կիւլիկէ և ի յիշխանութիւնս Յունաց, շատքն ի նոցանէ այլայլեցին զդաւանութիւնս և զկրօնս Հայաստանեացս եկեղեցւոյ՝ հետևելով Քաղկեդոնիկ աղանդոյն յունաց, նոյնպէս և շատք ի կաթուղիկոսացն անդ նստողաց յաղթարմայութիւն մոլորեցան։ Զանազան և պէսպէս հերձուածք և թիւրութիւնք ծնանէին յազգի մերում ի դաւանութիւնս և յարարո ղութիւնս եկեղեցւոյ, ի պսակս, ի ձեռնադրութիւնս եկեղեցականաց և այլ այսպիսիք անկարգութիւնք յոլովք, որպէս պատմէ Կիրակոս պատմագիրն։ Վասն որոյ և Կոս տանդին կաթուղիկոսն գրէ զթուղթս կանօնականս քանեօք գլխօք և առաքէ յամենայն յերկիրս Հայոց ի ՈՂԶ. (1247) թուականիս մերում։

Արդ կաթուղիկոսքն Սսայ այսպէս տկարացեալ և կարճալեզու յազգս և յերկիրս Հայոց, իսկ Ախթամարու կաթուղիկոսքն ամենևին օտար, խոտեցեալ և անընդունակք յազգէս մերմէ։ Եւ այսպէս մնացեալ երբեմն լաւ, երբեմն միջակ և երբեմն ի վատ անդր, մինչև ի յութն հարիւր իննսուն թիւն մեր, յորում վերանորոգի հայրապետու թիւնն հայոց ի Սուրբ Էջմիածին ի բնիկ հայրապետարանն ի նստի հայրապետ հայոց տէր Կիրակոս ճգնաւորն ի յութն հարիւր իննսուն թուոջն մերում, որպէս ասացաք յայլուր երկարապէս։ Եւ մնան նոքա, այսինքն՝ ի Սիս և յԱխթամար նստօղ կոչեցեալ կաթուղի կոսքն ի յապստամբութեանն իւրեանց և բանադրեցեալք յիրերաց։ Ապա ի նստիլ տեառն Կիրակոսի ի Սուրբ Էջմիածին բառնայ զամենայն անէծսն և արձակէ զնոսա ի բանադրանացն և առհասարակ օրհնութեան արժանացուցանէ զերկուս կողմունսն ևս, ըստ Թօմայի պատմագրին։ Իսկ ի Կիրակոս կաթուղիկոսէն մերմէ մինչև ի Միքայէլ կաթուղիկոսն մեր զոչ ինչ հարկաւոր գրելիս գտաք զհաւաս տիս վասն Ախթամարու կաթուղիկոսացն, թէ որպէս և յինչ կացութեան են լեալք։ Բայց ի խառնակմանց երկրիս և ի տարագրութենէ կաթուղիկոսացն մերոց համարձակու թիւն գտեալ նոցա երբեմն երբեմն ոտն ածէին ի վիճակս Սրբոյ Աթոռոյս, որպէս ասա ցաւ ի Բ. (2) և ի Ժ. (10) գլուխսն։ Քանզի Գրիգոր կաթուղիկոսն նոցին ի ՌԻԳI. (1574) թուոջն մերում ֆարման բերէ ի յօսմանցւոց թագաւորէն վասն Վանայ, Համդայ241, Արճշու, Խլաթու, Մշու և Բաղէշու և այլոց մերձագայիցն, թէ այսոքիկ ի բնէ մեր են վիճակք, այլք սևագլուխք զաւթեալ են և ես մնամ ի ներքոյ միրիի։ Այսպէս արարեալ ֆարման բերէ ի տաճկաց ՋՁԳ. (1575) թուին242։ Յետոյ մեր կաթուղիկոսքն գիտա ցեալք արզ առնեն թագաւորին և զԳրիգոր կաթուղիկոսն Ախթամարու ընկրկեն և զֆարման նորին առնուն ի ձեռացն, որ ահա՛ գոյ ի Սուրբ Աթոռս, զոր գտցես յերեսն գրեցեալ ցուցակաւն և (ՄԻԹ. (229)) համարովն։ Այսպէս և զկնի ժամանակաց ի ՌՃԴ. (1655) թուոջն մերում, մինչ մեռանի Փիլիպպոս կաթուղիկոսն մեր և նստի Յակոբ կաթուղիկոսն Ջուղայեցի յայսմ միջոցի, մինչ սաստիկ պատերազմն ևս գոյր ի մէջ պարսից և օսմանցւոց թագաւորացն, Մարտիրոս կաթուղիկոսն Ախթամարու ժամանակ գտեալ (191բ) ի ձեռն իւրոցն ծածուկ արզայ հասուցանէ առ օսմանցւոց սուլթան Մահմուտ թագաւորն, թէ Վան, Բերկրի, Արճէշ, Խլաթ, Բաղէշ, Մուշ, ԽօշապII243 և մինչև ի Համիթ ընդ տէրութեամբ քով են, սակայն ի յերկիրն Պարսից նստօղ խալի ֆայն զայսոսիկ զաւթեալ է և զարդիւնսն սոցա ժողովեալ տանի յերկիրն Պարսից, հրամայեսցես, զի մեզ լիցին վիճակք, որովհետև ի յիշխանութիւնս քո նստիմք մեք, զոր ի լսելն սուլթան Մահմուտին, տայ նմա զֆարման, զի նա տիրեսցէ այնց վիճակացն244։ Զայս, իբրև լսէ Յակոբ կաթուղիկոսն և սա գրէ արզայ առ նոյն սուլթան Մահմուտն՝

հաւաստելով ի բնէ անտի Էջմիածնի գոլ վիճակք վերոյ յիշեալ նահանգքն և սուլթան Մահմուտն ևս ի վերահասու լինիլն ճշմարտութեանն՝ վերստին հաստատուն ֆարման գրէ, թէ այնքI վիճակքն, որովհետև ի բնէ Էջմիածնի են լեալք, մեք ևս Էջմիածնի շնորհե ցաք և մի ևս ձեռնամխիցին Ախթամարու կաթուղիկոսն և կամ այլք (և նոյն ֆարմանն ևս ահա ի Սուրբ Աթոռս գոյ), որ գրի ի տաճկաց թիւն ի ՌՀԲ. (1661), զորս գտցես ի յերեսն գրեցեալ ցուցակաւն և (ՄԼԱ. (231)) համար նշանաւն։ Իբրև այս այսպէս լինի, ապա Մարտիրոս կաթուղիկոսն Ախթամարու անկանի ի Վանայ մովպետն և ի մեծամեծսն կաշառելով ասէ, թէ ես զայսքան դրամ եմ խար ճեալ, ֆարման եմ հանեալ, այժմ ի վիճակացս ևս զրկիմ և շատ զրոյց առարկի ի մէջ այլազգեաց և մերայնոցն ի դատարանի նոցին, վերջապէս Յակոբ կաթուղիկոսի գիտութեամբն և խորհրդակցութեամբն տեղւոյ իշխանացն՝ տեղւոյ առաջնորդ Պօղոս վարդապետն վէքիլ լինի Էջմիածնի կողմանէ ՌՊԽԸ. (1848) ղուռուշ տայ Մարտիրոս կաթուղիկոսին և ի բերանոյն զգիր առնու, թէ ես Մարտիրոս կաթուղիկոսս Ախթամա րու յառաջ քան զայս վասն Վանայ, Բաղէշու, Մշու և այլոց շրջակայից յաղագաւ, որոց զնուիրակութիւնն Էջմիածին առնոյր, ֆարման հանի յարքայէն, թէ Էջմիածին ի յիշխա նութիւնս պարսից է և այս երկրաց զարդիւնսն ժողովեալ տանի յերկիրն Պարսից, հրաման լիցի, զի Ախթամար կերիցէ, որովհետև ի յիշխանութիւնս օսմանցւոց է։ Ապա յետոյ Վանայ առաջնորդ Պօղոս վարդապետն ընդ յիս դաւ յարոյց և վկայս եբեր ի դատարանի, թէ այդ վիճակքդ Ետտի Քիլիսային են245 և ոչ՛ Ախթամարու։ Եւ յետ խօսակցութեանց, ապա ի Պօղոս վարդապետէն ես Մարտիրոս կաթուղիկոս առի ՌՊԽԸ. (1848) ղուռուշ և զայս գիրս ետու, որ այսուհետև, եթէ ևս ձեռնամխիլ կամիցիմ այսց վիճակացս՝ թալպիս լինիմ և յանցաւոր։ Եւ զայս գիրս գի՛տ ի յերեսն գրեցեալ ցուցակաւն և (ՄԼԲ. (232)) համար նշանաւն, որ գրի ի թիւն տաճկաց ի ՌՀԲ. (1661)։ Իբրև այս այսպէս լինի, ապա ի միւս ամին Մուստաֆա փաշայի որդի Ապպտուլլայ Չէլէպի ոմն կոչեցեալ, որ լինի իշխօղ Աղթամարու կղզոյն, դաւ յարուցեալ ընդ Պօղոս վարդապետին և ընդ իշխանսն Վանայ, ասէ թէ Աղթամարու կաթուղիկոսին յաղագաւ ես զայսքան դրամ խարճեցի և ֆարման բերել ետու, զի նա տիրեսցէ այսց վիճակացս և ի տարւոջն տայցէ Վանայ բերթին ԳՌ. (3000) ըստակ և ԺՌ. (10000) ըստակ246 ևս ինձ տայցէ ի տարւոջն։ Այժմ, որովհետև դուք ի ձեր կողմն արկեալ դուք տիրեցիք, ուրեմն Ետտի Քիլիսէի առաջնորդ Պօղոս վարդապետն տայցէ զնոյն ԳՌ. (3000) ըստակն Վանայ բերթին, ԺՌ. (10000) ըստակ ինձ ամ յամէ և Ճ. (100) ղուռուշ ևս զոր խարճեցի վասն ֆարմանի Մարտիրոս կաթուղիկոսին, ապա թէ ձեզ լիցին այդ վիճակքդ։ Եւ Պօղոս վարդապետն և իշխանքն ևս յանձն առեալ զայս ասացեալ դրամքս ի տալ և ի նոյն Ապտուլլայէն ևս զգիր մի առնուն, թէ այսուհետև թէ՛ ես և թէ՛

Ախթամարու կաթուղիկոսն դաւի արասցուք և կամ ձեռնամխիլ կամիցիմք յայս վի ճակսս, թալպիս և խաբեբայ եղիցուք, որ է գրեցեալ ի ՌՀԳ. (1662) թուին տաճկաց, զոր գտցես յերեսն գրեցեալ (192ա) ցուցակաւն և ՄԼԳ. (233) համարիւն։ Բայց ֆարման թագաւորին թէպէտ յանուն Սրբոյ Աթոռոյս է գրեցեալ, զոր ի վերդ գրեցաք, թէ վիճակքն այնոքիկ Սրբոյ Էջմիածնի են, Ախթամարու կաթուղիկոսկքն և այլք չունին հրաման ձեռնամխիլ յայնս, սակայն այս երկու հուճաթքս զորս յիշեցաք յանուն Վարագայ սրբոյ Նշանի վանիցն գրին, իբր թէ վիճակքն այնոքիկ այն վանքին են և Ախթամարու կաթուղիկոսն ոչ ինչ ունի մասն ի նոցանէ, իբր թէ Պօղոս վարդա պետն, որ ի նոյն ժամանակն Վարագայ վանիցն առաջնորդ է լեալ, նա տայ զայն վերոյ յիշեալ դրամքն և զոտս Մարտիրոս կաթուղիկոսին հանէ ի վիճակէն Էջմիածնի։ Վասն որոյ ի մէջ այն երկուց հուճէթիցն ոչ Էջմիածնի անուն գոյ և ոչ էջմիածնանիստ կաթուղիկոսի, այլ Պօղոս վարդապետի և Ետտի Քիլիսայի, այսինքն՝ Եօթն եկեղեցւոյ, որ է Վանայ Վարագայ սրբոյ Նշանի վանքն։ Քանզի, որպէս ասացաք ի վերն, զի որովհետև մեծ պատերազմն և թշնամութիւն գոյր ի մէջ պարսից և օսմանցւոց և Սուրբ Աթոռս էր ընդ իշխանութեամբ պարսից և Վանայ կողմունքն ընդ իշխանութեամբ օսմանցւոց (որպէս և են այժմ) վասն այսորիկ այսպէս առնել ետ Յակոբ կաթուղիկոսն, զի հատցի թունալի լեզուք նոցին, որք զմեծ զէն առեալ ինքեանց, որպէս թէ արծարծէին աստ և անդ ի յականջս օսմանցւոց, թէ ի յերկրէս օսմանցւոց զարդիւնսն ժողովեալ տանին ի յերկիրն Պարսից, որպէս և մինչև ցայժմ ունին զայս սովորութիւն օսմանցւոց կողմանց սևագլուխքն, որք ի խոշտանկիլն ի յէջմիածնանիստ կաթուղիկոսացն և ի նուիրակաց սոցին վասն անկարգութեանց իւրեանց, զայս յառաջ բերեն, որպէս թէ յանառիկ ամրոց իմն ապաւինեալք։ Դարձեալ զկնի այսորիկ ի ՌՃՂԲ. (1743) թուոջն մերում ի ժամանակս Ղազարու կաթուղիկոսին մերոյ Ճահկեցւոյ, Ախթամարու բոլոր վիճակքն զզուեցեալ ի ... կաթու ղիկոսէն իւրեանց վասն անյարմար կացութեանն և մանաւանդ զի զաթոռն իւրեանց իսպառ անշքացոյց և ի ներքոյ յոլովից պարտուց էարկ և զեկեղեցական միաբանսն ցրուեաց և զկնաւոր աշխարհական բնակեցոյց ի վանքն, վասն որոյ ընկեցին զնա յաթոռոյն և զՆիկողայոս վարդապետ ոմն ընտրեալ արարին իւրեանց կաթուղիկոս։ Ապա Նիկողայոսս այս խորհրդակցեալ ընդ ոմանց սևագլխոց իւրոց անկատարից և ընդ ումեմն Աղէքսանդր աբեղայի, իբր թէ նեղ է տեղիս մեր, ըստ գրոյն առաքէ զնոյն Աղէքսանդրն ի Կոստանդնուպօլիս, որ գնացեալ անդ ի ձեռս ոմանց ծածուկ գիր մի հանէ ի դրանէ թագաւորին (որ ասի ղօլթուղ ֆարմանի247), իբր թէ նահանգս այսոքիկ, այսինքն՝ Վան, Բաղէշ, Մուշ և շրջագայք սոցին Ախթամարու են վիճակք։ Եւ զայս հրա ման առեալ գայ ի Վան, գայ և Նիկողայոսն ի Վան և ցուցանէ զհրամանագիրն զայն տեղւոյ մովպետին, յորմէ և զգենու զխիլայ և, որպէս թէ տիրելով վերոյ յիշեալ նա

հանգացն՝ զյիշեալ Աղէքսանդր աբեղայն նուիրակ կարգէ նոցա, և զՅովանէս վարդա պետն, որ յայնմ միջոցի նուիրակ էր ի Սրբոյ Աթոռոյս կողմանցն այնոցիկ կալեալ՝ զժողովեալ արդիւնսն առնուն ի ձեռացն և զինքն ի բաց վարեն և զայլս այսպիսիս։ Եւ յորժամ զայս ամենայն լսէ Ղազար կաթուղիկոսն մեր և սա գրէ ի Պօլիս և զնորոգ ֆարման բերել տայ ի նոյն թագաւորէն սաստիկ և հաստատուն վճռով, թէ վիճակքդ այդոքիկ Էջմիածնի են, ոչ ոք ունի իշխանութիւն ձեռնամխիլ ի դոսա (և ֆար մանս այս, մինչ ի վերայ Վանայ օճախլու կոչեցելոցն էր գրեալ առ նոսա գոյ մինչև ցայսօր և պատրիարգ Յակոբ վարդապետի գիրն գոյ վասն այսորիկ, թէ զֆարմանն հանեալ յղեցի ի ՌՃՂԵ. (1746) թուոջն մերում։ Եւ այսու զվերոյ յիշեալ վիճակսն Ղա զար կաթուղիկոսն վերստին յինքն վերադարձուցանէ և զարդիւնս նուիրակին մերոյ, զոր առեալ էր Նիկողայոսն, ճշտիւ յետս առնու և զՆիկողայոսն ևս բանադրէ։ Եւ յետ այսց անցից ապա Նիկողայոսն այն ետես, թէ ի յունելոցն ևս զրկեցաւ և մանաւանդ կորագլուխ և ամօթալից լեալ ի վիճակէն իւրմէ և նուաճեցեալ, իսկ ի բազմակոյտ պարտուց և յաղքատութեանց, վասն որոյ անճարացեալ բոլոր վիճակօք, վանականօք և (192բ) աշխարհականօք զբազմակնիք թուղթս հնազանդութեան և աղերսանաց գրեն առ Ղազար կաթուղիկոսն մեր, ընդ թղթոյն և զՆիկողայոսն առաքեն յԱթոռս՝ խնդրելով մեծաւ աղաչանօք ի Ղազար կաթուղիկոսէն, զի զՆիկողայոսն արձակեսցէ ի կապից և կաթուղիկոս հաստատեսցէ ինքեանց և աղքատութեանց և պարտուց ա թոռոյն իւրեանց ևս օգնութիւնս արասցէ՝ խոստանալով ևս այնուհետև կաթուղիկոսօք և վիճակօք ի հնազանդութեան Սրբոյ Էջմիածնի և սորին կաթուղիկոսացն մնայցեն և նոյն թուղթն գոյ ի Սուրբ Աթոռոջս։ Վասն որոյ և Ղազար կաթուղիկոսն մեր սիրով ընկալնու զՆիկողայոսն և ի յատենի արձակէ զնա ի բանադրանաց, որպէս թէ յաթո ռոջս վերստին հաստատէ զնա կաթուղիկոս Ախթամարու բոլոր վիճակին։ Եւ ապա հաւանութեամբ և ըստ խնդրոյ բոլոր վիճակին և Նիկողայոս կաթուղիկոսին, իսկ ի ներկայութեան բազմաց եպիսկոպոսաց զկանօնական կօնդակ իմն գրէ քանեօք գլխօք, այսինքն՝ զՆիկողայոսն ընկալցին իւրեանց կաթուղիկոս այսուհետև և մինչ ի մահն զայլ ոք մի դնիցեն, որպէս առնէին յառաջ։ Եւ յետ մահու նորին զայլ ոք ինքնա գլուխ մի նստուսցեն, այլ զարժանաւորն բազմակնիք թղթով բոլոր վիճակին ի Սուրբ Աթոռս առաքեսցեն, զի աստ օծցի։ Եւ զայլս այսպիսիս գրէ և կնքէ ինքն Ղազար կա թուղիկոսն, կնքէ և ինքն Նիկողայոս կաթուղիկոսն և այլք եպիսկոպոսք, որք գտանին։ Եւ վերջապէս վճռեն ի նոյն թղթոջն, թէ այսուհետև ով ոք հեստիցի յայսց կանօնացս՝ նզովեալ լիցի յամենասուրբ Երրորդութենէն, յամենայն սրբոց նորին և ի մէնջ (որոյ ահա օրինակն գոյ ի Սուրբ Աթոռոջս)։ Զայս գիր առեալ Նիկողայոս կաթուղիկոսն մեծաւ փառաւորութեամբ և խիլայիւք գնայ ի վիճակն իւր248։

Եւ յետ ամաց ինչ մեռանի Նիկողայոս կաթուղիկոսն Ախթամարու և նստի ի տե ղին Գրիգոր վարդապետ ոմն, նոյնպէս ինքնագլուխ և թարց հրամանի Սրբոյ Աթոռոյս կաթուղիկոսացն Մինասայ և Աղէքսանդրի, որք զկնի Ղազարու նստան յԱթոռոջս, զի որպէս ախթամարցիք զայնքան նզովիւքն և ուխտիւքն իւրեանց անփոյթ արարին, նոյնպէս և մերս կաթուղիկոսունքն պաշարեցեալք ի խառնակմանց ժամանակին և յանձեռնհասութենէ՝ զանց արարին։ Ապա ի ՌՄԺ. (1761) թուոջն մերում մեռանի և Գրիգոր կաթուղիկոսն Ախթա մարու, նոյնպէս և նստի ի տեղին Թօմայ վարդապետ ոմն կաթուղիկոս, յորում ժամա նակի էր կաթուղիկոս յԱթոռոջ Էջմիածնի Շամախեցի կոչեցեալ Յակոբ գիտնականն։ Ի սոյն ժամանակի վերոյ յիշեալ Թօմաս կաթուղիկոսն Ախթամարու, թէ ի խղճէ հարե ցեալ, եթէ ի բազմակոյտ պարտուց և ի պակասութեանցն բռնադատեցեալ, ելեալ գայ ի Սուրբ Աթոռս ի յոտս Յակոբ կաթուղիկոսին մերոյ ի հնազանդութիւն և ի վերանորո գումն առաջնոց հայրապետացն կանօնաց և յայտնապէս յանձն առնու և խոստովանի զգոլն իւրեանց ընդ նզովիւք Ղազարու կաթուղիկոսին։ Եւ յաւուր կիւրակէի ի ներկա յութեան բոլոր միաբանից Սրբոյ Աթոռոյս և բազմախումբ ժողովրդեան ի ժամ Սրբոյ Պատարագին ի մէջ սրբոյ եկեղեցւոյն անկեալ ի ծունկս բացաւ գլխով և ըստ անառա կին որդւոյ գոչեմ ասելով խնդրէ զարձակումն, զոր և ընդունի սիրով Յակոբ կաթուղի կոսն մեր և ընթեռնու զաւետարանն Անառակին և տայ զարձակումն ի մէջ հանդիսին և, որպէս թէ վերստին հաստատէ զնա կաթուղիկոս Ախթամարու վիճակին։ Գրէ և կոնդակ ի վերայ վիճակին, զի զԹօմասն ընկալցին այնուհետև կաթուղիկոս ինքեանց, վերայիշելով հաստատէ ի սոյն կոնդակոջս և զկանօնս Ղազարու և Նիկողայոս կաթու ղիկոսացն ուխտադրութեանցն և նզովափակ կանօնացն, զորմէ ի վերդ յիշեցաք։ Եւ հարկադրէ ևս, զի ի նոյն կանօնի և յուխտի մնալ այնուհետև վերահաստատելով զնոյն ուխտսն հանդերձ նզովիւք՝ մի ևս դիցեն ինքնա(193ա)գլուխ զկաթուղիկոս ինքեանց և զեղեալն առանց հրամանի կաթուղիկոսացն Էջմիածնի մի ընդունիցին։ Եւ զայլս այսպիսիս պատուէրս և կանօնս։ Զայս կոնդակս գրէ Յակոբ կաթուղիկոսն հաւանութեամբ Թօմայ կաթուղիկոսին՝ ներկայութեամբ և վկայութեամբ Լմայ և Կտուցու անապատից հարանցն Կարապետ և Յակոբ վարդապետացն և այլոց բազմաց եպիս կոպոսաց և տայ Թօմայ կաթուղիկոսին, զոր և պատուով և խիլայիւք առաքէ ի յաթոռն իւր յԱխթամար ի վերոյ յիշեալ թուոջն։ Եւ նոյն կոնդակի օրինակն ահա գոյ ի Սուրբ Աթոռոջս։ Եւ այս Թօմաս կաթուղիկոս որքան նստեալ է յաթոռն իւր, թէ՛ ի յաւուրս Յակոբայ կաթուղիկոսին, և թէ՛ ի մեր ժամանակս, զՍուրբ Մեռոնն ի Սրբոյ Աթոռոյս և ի մէնջ առեալ բաշխէ վիճակին իւրոյ։ Թէպէտ ինքն զնիւթն խնդրէր, զի ինքն օրհնիցէ, սակայն մեք զօրհնեալ Սուրբ Մեռոնն տայաք, որ և է այսպէս մինչև ցայսօրI 249։

ՎԱՍՆ ՍՍԱՅ ԵՒ ԿԻՒԼԻԿԵՑՒՈՑ ՏԱՆՆ ԿԱԹՈՒՂԻԿՈՍՈՒԹԵԱՆՆ ԵՒ ՆՈՐԻՆ ՈՐՊԻՍՈՒԹԵԱՆ

Զայսմանէ ևս ճառեցաւ լիապէս ի վերդ ի գլուխսն Ժ. (10) և ի ԺԱ. (11), թէ ե՞րբ սկսաւ և յի՞նչ պատճառէ։ Ապա յետոյ, մինչ վերանորոգեցաւ Սուրբ Աթոռս Էջմիածին ի ՊՂ. (1441) թուոջն մերում և նստաւ Կիրակոսն կաթուղիկոս ի սմա, այնուհետև զոչ ինչ ունիմք ասել զնոցանէ հաւաստեաւ, թէ ո՞յք, որպէ՞ս և յի՞նչ կացութեան մնացին։ Միայն, թէ ի ՌՃ. (1651) թուոջն մերում, յորում երջանիկ և սրբազան կաթուղիկոսն մեր տէր Փիլիպպոս գնայ ի սուրբ Երուսաղէմ յուխտ և ի յակնածումն ազգիս հայոց, որք ի Յունաստան, յայնմ ժամանակի պատահի Ներսէս կաթուղիկոսին Սսայ ի յԵրուսաղէմ գտանիլ, որոյ ի տեսանելն զմաքուր վարս և զառաքելաշաւիղ վարդապետութիւնս տեառն Փիլիպպոսի կաթուղիկոսին հարկեցեալ ի ճշմարտութենէ հնազանդեալ՝ խոս տանայ հետևիլ ամենայնի պատուիրանաց նորա։ Վասն որոյ և երջանիկն Փիլիպպոս, վկայութեամբ Երուսաղէմի պատրիարգ Աստուածատուր վարդապետին և այլոց բազմաց եպիսկոպոսաց, ընդ Ներսիսի կաթուղիկոսին զքանի գլխաւոր կանօնս հաստատէ (զորս տեսցես լիովին ի յԱռաքել պատմագիրն), որոց բազմաց դիտաւորութիւնն է, թէ իւրաքանչիւր վիճակի կաթուղի կոս և եպիսկոպոս, զիւր վիճակի եղեալսն և զարժանաւորսն ձեռնադրեսցէ հաւանու թեամբ վիճակին, յորոյ վերայ ձեռնադրէ։ Եւ յայլս վիճակս մի ձեռնամխեսցի։ Եւ զայլս այսպիսիս կանօնս հաստատեն և կնքեն երկոքին կաթուղիկոսքն և ներկայ գտանե ցեալ եպիսկոպոսքն վճռելով, թէ հեստօղն յայսց կանօնացս լուծցի ի կարգէն, տուօղն և առօղն։ Տե՛ս դու այժմ զՍսեցւոց կանօնապահութիւնն, որոց կաթուղիկոսունքն զեպիսկոպոսունս ձեռնադրեն, որոց չև է ժամանակ սարկաւագութեան, որոց ոչ զուս տին գիտեն և ոչ զորպէսն և մանաւանդ բազմիցս մին զմինն ընկենու և զտեղին յաջորդէ և երկուքն ևս զեպիսկոպոսունս ձեռնադրեն։ Որպէս ի մերում ժամանակս Ղուկասն ընկեցեալ ի Հաճին250 գեօղն նստէր և Միքայէլն ի Սիս, Ղուկասն զշատս ձեռնադրէր, քան զՄիքայէլն միոյ հօխայ ղահֆէի և այլովք այսպիսեօք։ Իգնատիոս աբեղայի միոյ զէշն առեալ ձեռնադրեաց զինքն եպիս կոպոս ի միւս օրն ձեռնադրեցեալն զէշն իւր առեալ փախեաւ։ Նմանապէս և եպիսկո

պոսունքն յածեալ ի վիճակս որոյ և իցէ շրջեալ ի տանէ ի տուն, ի ծակէ ի ծակ, ձեռնա դրեն զքահանայս և զայլս աստիճանաւորս՝ չգիտելով զինչ լինելն։ Եւ վարդապետքն, որք չև են ժամանեալ ի Ի. (20) ամս, ընդ աբեղայութեան առնուն և զԾայրագոյն Գաւազան, յորս գրեթէ ոչ գտանի աբեղայ և կամ մասնաւոր վարդապետ, այլ որք ենն՝ են ի ծայրագոյն աստիճանի։ Թողցո՛ւք զայսպիսիս։ Ապա յետոյ ի ՌՃՂԸ. (1749) թուոջն մերում յաւուրս Ղազարու կաթուղիկոսին մերոյ Ճահկեցւոյ, մինչ ի հարկեցմանէ վրդովմանց ժամանակին և վասն ոմանց պատճառաց, զորոց ասացաւ յիւրումն տեղւոջ, անկաւ խռովութիւն ի մէջ Ղազար կաթուղիկոսին և միաբանիցն Սրբոյ Էջմիածնի, ընդ որս և համաձայնեցան յունաս տանաբնակ սևագլուխքն մեր և մանաւանդ Յակոբ վարդապետն, որ յայնմ ժամանա կի պատրիարգ էր ի Կոստանդնուպօլիս, թէև ի ծածուկ ազդմանէ սորին Միքայէլ կաթուղիկոսն Սսայ եկն ի Կոստանդնուպօլիս և անկաւ առ յոմանս յիշխանս ի տանէն Սսայ և կամէր ոտն ածել ի վերայ Էջմիածնի՝ խնդրելով ի վիճակաց սորին զոմանս նահանգս զսահմանակիցս վիճակին իւրոյ։ Իսկ յԱստուծոյ օրհնեալ իշխանքն մեր և բարեբարոյ վարդապետք ոմանք երևելիք գտանելով անդ առ յորս և մեք իսկ գտանե ցաք ի պատահմանէ իմեքէ, խափանելով զչար խորհուրդս նորա՝ ափ ի բերան արարին զնա և ի գիշերայն հալածեցին ի քաղաքէն և ի Սրբոյ Էջմիածնի վիճակէն իսկ։ Դարձեալ ի ժամանակս նոյնոյ Ղազարու կաթուղիկոսին ի ՌՄ. (1751) թուոջն մերում, յորում Մինաս վարդապետն Ակնցի էր պատրիարգ Կոստանդնուպօլսի, ևս եկն նոյն Միքայէլ կաթուղիկոսն ի Կոստանդնուպօլիս ի սադրելոյ ոմանց ինքնանմանից սևագլխաց, առարկելով զնոյն վէջն և մանաւանդ ասելով, թէ ինձ վայել է ունիլ (195բ) զայս երկիր, որ ընդ իշխանութեամբ օսմանցւոց է, առ որով և ես և աթոռս իմ կամք։ Նոյնպէս և յառաջն արարին օրհնեալ իշխանքն մեր, որք ձայնակցեալ արքունական հրովարտակաւ հանին զնա ի քաղաքէն և ի վիճակէն Էջմիածնի այնպէս, որ մի ևս կո խեսցէ զվիճակս Սրբոյ Էջմիածնի կաթուղիկոսն Սսայ։ Եւ է այսպէս մինչև ցայսօրI։